Ինժեներական լաբորատորիայի հիմնում Ստեփանավանում

Շահառուների նկարագրությունը. 12-18 տարեկան թվով 36 աշակերտ և 19-55 տարեկան թվով 55 ուսանող, շրջանավարտ և ինժեներ Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքից  

Ծրագրի իրականացման վայրը. ք. Ստեփանավան, Լոռվա մարզ

Ծրագրի նպատակը. Ստեփանավան քաղաքում և իր հարակից տարածքներում զարգացնել ՏՏ կրթության միջավայր և նախադրյալներ ստեղծելՏՏ ոլորտում զբաղվածության համար 

Ծրագրի խնդիրները.

  • ստեղծել ինժեներական լաբորատորիա քաղաք Ստեփանավանում և տրամադրել ՏՏ կրթություն տարբեր տարիքի մարդկանց, 
  • խթանել սովորելու և ստեղծագործելու հանդեպ հետաքրքրությունը տարբեր տարիքի մարդկանց շրջանում, ովքեր ընդունակ և ցանկանում են հաջողությունների հասնել տեխնիկական գիտությունների ոլորտում,  
  • բարելավել ՏՏ ոլորտի աշխատանքային հնարավորությունները Ստեփանավանում 
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը1 հունիսի 2016
Ավարտը1 հունիսի 2017
ԻրականացնողԻնֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն, Ինստիգեյթ ուսումնական կենտրոն
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 7,393,400 ԱՄՆ դոլար 15,089
Շահառուների թիվը52