Մեր մասին

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1993 թվականին: Որպես հիմնադրամ, այն պաշտոնապես գրանցվել է 1999 թվականին: ՋՀՀ-ի անմիջական ֆինանսավորման աղբյուրն ԱՄՆ Երիցական եկեղեցու Ջինիշյան հիշատակի ծրագիրն է: Ջինիշյան հիշատակի ծրագիրը բարեգործական կառույց է, որը հիմնվել է 1966 թվականի մայիսի 17-ին` Վարդան Ջինիշյանի կտակի հիման վրա` ի հիշատակ իր ծնողների: 1966 թվականից սկսած Ջինիշյան հիշատակի ծրագիրը կարևորագույն ծառայություններ է մատուցել և օգնություն տրամադրել Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Իրանում, Իրաքում, Հարավային Ամերիկայում, Հորդանանում և Հայաստանում ապրող միլիոնավոր հայերի, որոնք ապրելով հակամարտության և անկայուն պայմաններում` դժվար կացության մեջ են եղել:

Առաքելությունը

ՋՀՀ առաքելությունն է օգնության, զարգացման և հոգևոր վերելքի ծրագրերի միջոցով սատարել ծանր պայմաններում գտնվող մեր հայրենակիցներին` դուրս գալու չքավորությունից և հաղթահարելու հուսահատությունը:

Նպատակները

ՋՀՀ-ի գլխավոր նպատակն է օժանդակել Հայաստանում սոցիալական և տնտեսական խնդիրներին ուղղված տևական լուծումներ առաջարկող միջոցառումներին: Հիմնադրամը ոգեշնչում է մարդկանց օգտագործել իրենց իսկ ներուժը` բարելավելու կենսապայմանները և խթանելու համայնքի զարգացումը: Սակայն, մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանում դեռևս շատ են խոցելի խմբերը, որոնք մշտական սոցիալական օժանդակության կարիք ունեն:

 

Էմմա Ղազարյան (Ֆինանսական օգնական), Զարուհի Ջանիբեկյան (Առողջապահական ծրագրերի համակարգող), Հասմիկ Սևումյան (Թարգմանիչ), Աշոտ Ասլիկյան (Գրասենյակի ղեկավար), Լաուրա Ավանեսովա (Տնտեսվար), Արմեն Հակոբյան (Գործադիր տնօրեն), Էլիզա Մինասյան (Հոգաբարձուների խորհրդի ատենապետ), Ռուբեն Կրրիկյան (Քաղաքացիական հասարակության և կրթական ծրագրերի համակարգող), Զարուհի Սահակյան (Ֆինանսական ղեկավար), Հարություն Ղարիբջանյան (ՏՏ մասնագետ), Գևորգ Աբոյան (Համայնքային զարգացման ծրագրերի համակարգող), Անահիտ Գալիկյան (ԵՆՀ ծրագրի պատասխանատու)

Վիկտորիա Չոփուրյան Գեհրթ, ատենապետ

Մարկ Մոմջյան

Վարուժան Ավետիքյանն աշխատում է Հայաստանի կենտրոնական բանկում` որպես իրավաբանական վարչության պետ: Նա նաև բիզնես իրավունք, բանկային և ֆինանսական իրավունք է դասավանդում Հայաստանի ֆրանսիական համալսարանում: Նա ուսանել է եվրոպական ու ամերիկյան ուսումնական հաստատություններում: Նա ունի իրավագիտության մագիստրոսի աստիճան ֆինանսական և բանկային իրավունք, Եվրոպական միության առևտրային իրավունք բնագավառներում: Պարոն Ավետիքյանը հեղինակել է մի շարք հետազոտական աշխատանքներ հակակոռուպցիայի, թրաֆիքինգի, քրեական օրենսգրքի շուրջ:

Այցելուների գաղտնիությունը

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) հարգում է իր այցելուների գաղտնիությունը և խստորեն պահպանում է Ձեր գաղտնիությունը, մինչ Դուք ծանոթանում եք կայքի բովանդակությանը: Կայքի այցելուները չեն պարտավորվում իրենց մասին որևէ տեղեկատվություն տրամադրել կայք այցելելու համար: Այն ամբողջ տեղեկատվությունը, որ հայտնի կդառնա կայքի օգտագործման ժամանակ, կպահվի հույժ գաղտնի: ՋՀՀ-ին տրամադրված ցանկացած տեղեկատվություն կդիտարկվի չափազանց զգուշությամբ և չի օգտագործվի այն ճանապարհներով, որոնց Դուք չեք տվել Ձեր համաձայնությունը:

ՋՀՀ վեբ կայքը ավտոմատ կերպով հավաքում է անանուն տեղեկատվությունը` կայքի օգտագործումը վերահսկելու նպատակով, ինչպես օրինակ` կայքի այցելուների քանակը և հաճախականությունը: Այս գործունեությունը չի պարզում ինչ-որ հատուկ անհատ օգտագործողի անձը: Հավաքագրված ինֆորմացիան օգտագործվում է ՋՀՀ վեբ կայքի պարունակությունը և ծառայությունները կատարելագործելու և որակը բարձրացնելու համար:

Այս կայքը պարունակում է փոխադարձ կապ այլ վեբ կայքերի հետ: ՋՀՀ-ն պատասխանատվություն չի կրում այս կայքի հետ կապված կամ նրանից դուրս եկող ինֆորմացիայի, տրամադրված պատկերների կամ վեբ կայքերի գաղտնիության օրինակների համար:

Ջինիշյան հիշատակի հիմնադրամի գաղտնիությունը

www.jinishian.org  պատկանում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամին և պահպանվում է նրա կողմից: Յուրաքանչյուր մանրուք հաշվի է առնվել այս վեբ կայքի ստեղծման ընթացքում: Պարունակվող ինֆորմացիան ընդհանուր բնույթի է և օգտագործվում է միայն որպես ՋՀՀ գործունեությունների և իրադարձությունների ուղեցույց: ՋՀՀ-ն արգելում է կայքում տեղակայված նյութերի և նկարների ոչ լիազորված օգտագործում հասարակական նպատակներով: Պահանջվում է գրավոր թույլտվություն տեղեկատվության վերարտադրության և հասարակական տարածման համար, ինչպես նաև www.jinishian.org կայքի բովանդակությունը այլ կայքերում հրատարակելու կամ ընդգրկելու համար: Թույլտվություն ստանալու համար գրեք jmf@jinishian.am ինտերնետային հասցեով:

Ջինիշյան հիշատակի հիմնադրամի վեբ կայքին կամ մեր գաղտնիության քաղաքականությանը վերաբերվող հարցերով կարող եք դիմել հետևյալ կոորդինատներով.

Հեռ: (374-10) 56 70 58, 52 58 09, 54 44 18 
Ֆաքս: (374 10) 54 28 52
Էլ-փոստ: jmf@jinishian.am
Հասցե: ՀՀ, Երևան, 0009, Աբովյան 34, բն. 5.