ԵՆՀ 2015-2016 ծրագրի շահառուները մասնակցեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված քաղաքացիական սեմինարներին

Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ ծրագրի Սիսիան և Կապան քաղաքների, ինչպես նաև Շաքի և Բռնակոթ գյուղերի դպրոցների բանավեճի ակումբների անդամները հոկտեմբերի 28-ին այցելության էին եկել ՄԱԿ-ի գրասենյակ: Նրանք առաջին անգամ էին այցելում ՄԱԿ-ի գրասենյակ: ՄԱԿ ՀՏՎ իրազեկման գծով պատասխանատու Հասմիկ Սարգսյանը սիրով ծանոթացրեց աշակերտներին ՄԱԿ-ի գործունեության հետ, ներկայացրեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պատմությունը: Աշակերտներն ուշի ուշով հետևում էին 1992 թվականի դեկտեմբերից  ի վեր Հայաստանում իրականացրած ՄԱԿ-ի ծրագրերին և արդյունքներին: 1992 թվականի մարտի 2-ին Հայաստանն անդամակցել է ՄԱԿ-ին, ստորագրել  և վավերացրել է միջազգային մի շարք պայմանագրեր: ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմված 15 մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից և ծրագրերից` մինչ այսօր իրականացնում է բազմաթիվ ծրագրեր սկսած ծայրահեղ աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերից մինչև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, գենդերային բռնության, մայրական մահացության կրճատման, ներառական կրթության ներմուծմանն ուղղված ծրագրեր:

Աշակերտները ակնդետ լսում էին ՄԱԿ-ի  գործունեության և ծրագրերի մասին: Նրանցից շատերը ծանոթ էին նաև իրականացրած ծրագրերին, թեև հստակ պատկերացում չունեին, որ իրենց մարզում իրականացվող նշված ծրագրերն իրականացվել են հենց ՄԱԿ-ի շնորհիվ: Դպրոցականները մեծ ոգևորությամբ նշեցին, որ այսուհետ հետևելու են ՄԱԿ-ի գործունեությանը և տարածելու են ստացած գիտելիքներն իրենց հասակակիցների շրջանում: Հանդիպումն ավարտվեց աշակերտներին փոքրիկ նվերների հանձնումով` ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված բաժակների տեսքով: 

Ծրագրի մասին ...