Սոցիալական պատասխանատվության դրամաշնորհային ծրագրի մրցույթի հայտարարություն

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը  «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և Բաց Հասարակության Ինստիտուտ Օժանդակության հիմնադրամի հետ համագործակցաբար իրականացնում է «Համագործակցություն ֆերմերներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով» փոխառությունների  ծրագիրը: 

Ելնելով կազմակերպությունների ռազմավարական նպատակներից և վերը հիշատակված ծրագրի պահանջներից՝ Ջինիշյան հիշատակի հիմնադրամը հայտարարում է Սոցիալական Պատասխանատվության Դրամաշնորհային ծրագրի մրցույթ:

Սույն ծրագրի մրցույթին կարող են մասնակցել «Համագործակցություն ֆերմերներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով» փոխառություննրի ծրագրի մեջ ներգրավված և իրենց պարտականությունները լավագույնս կատարած կոոպերատիվները, կամ այդ կոոպերատիվների գործունեության տարածքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:

Մանրամասները ներկայացված են կից փաստաթղթերում`

  1. Սոցիալական պատասխանատվության դրամաշնորհային մրցույթի հայտարարություն
  2. Ծրագրի իրականացման աղյուսակ
  3. Աշխատակազմի աղյուսակ
  4. Բյուջեի օրինակ
  5. Նախագիծ-առաջարկ գրելու ուղեցույց