ՀՏՀ

Ով էր Վարդան Ջինիշյանը և որտեղից էր նա

ԱՄՆ Երիցական եկեղեցին աջակցում է ինքնազարգացմանը, օգնում աղետների ժամանակ, փորձում է վերացնել սովը, աջակցում առաքելությանը, քարոզում ավատարանը, բուժում հիվանդներին, և կրթում նոր սերնդին ապագայի համար:
ՋՀՀ-ն հաշվետու է միայն Նախարարների Համաշխարհային Պատվիրակությանը, որը եկեղեցուն լիազորություններ է տալիս ամեն տեղ քարոզել Հիսուս Քրիստոսի համոզմունքները: Անձնակազմը, որը բաղկացած է 100 հոգուց, բաժանված է երեք հիմնական աշխատանքային ուղղությունների: Մեկն ուղարկում է մարդկանց, մյուսն ուղարկում է միջոցներ, իսկ երրորդը` համագործակցություն հաստատում գործընկեր եկեղեցիների հետ:

ԱՄՆ Երիցական եկեղեցին  տեղակայված է Լուիսվիլում, Կենտուկի, ԱՄՆ

Իր հիմնադրման 35-րդ տարում Ջինիշյան հիշատակի ծրագիրը հրատարակեց համառոտ պատմական հաշվետվություն իր պատմության և մարդասիրական և հոգևորական աշխատանքի մասին:

Սիլվիա Քասբերգ Գուին Ամոնսի հեղինակած գիրքը, որը հրատարակվել է 2001 թվականին, կարելի է էլեկտրոնային տարբերակով ձեռք բերել նաև jinishian//resources/JinishianMemeorial-book.pdf.կայքում:
ՋՀԾ-ի և ԱՄՆ Երիցական եկեղեցու մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ կայքը
http:/ / www.pcusa.org/ jinishian/

Ինչ է ԱՄՆ Երիցական եկեղեցին և որտեղ է տեղակայված:

2000 թվականին Ջինիշյան հիշատակի ծրագիրը կարողացավ գրանցվել Հայաստանի Հանրապետությունում, որից հետո հայաստանյան մասնաճյուղը սկսեց կրել Ջինիշյան հիշատակի հիմնադրամ անվանումը և ենթարկվել ՀՀ  ոչ պետական կազմակերպություններին վերաբերող օրենքներին:

Տարբերակելով ՋՀՀ-ն և ՋՀԾ-ն` ավելի հեշտ է դառնում հասկանալ դրանց տարբերությունը: Օրինակ` ՋՀՀ  գործադիր տնօրենը (Հայաստան) հաշվետվու է ՋՀԾ  գործադիր տնօրենին (ԱՄՆ):

Որտեղից կարող եմ ավելի շատ տեղեկություն ստանալ Ջինիշյան ծրագրերի պատմության մասին:

Ծրագրերի աջակցման համար օգտագործվում են միայն ՋՀԾ բարեգործական ֆոնդի միջոցներից գոյացած տոկոսագումարներն ու շահաբաժինը: Սակայն թույլատրվում և խրախուսվում են լրացուցիչ նվիրաբերությունները: Գործում է ՋՀԾ-ի կայքը, որի միջոցով կարելի է հանգանակություններ կատարել: Նվիրաբերել http:/ / www.pcusa.org/ jinishian/support.htm կայքին` օգտագործելով ձեր կրեդիտ քարտը կամ զանգահարել (800) 872-3283 FREE, եթե առաջանան հարցեր:

Կայքում հանդիպում են ՋՀՀ և ՋՀԾ հապավումները: Որն է դրանց տարբերությունը:

Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի տեղական խորհրդատվական մարմինը ՀՀ Խորհրդատվական Կոմիտեն է: Այն բաղկացած է հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներից:

ՀԽԿ ներկայիս անդամներն են`


Տեր Պարույր Ավետիսյան

Արմինե Հովհաննիսյան

Կարինե Ղուկասյան

Վարուժան Ավետիքյան

Ալբերտ Փայտյան

Քույր Արուսյակ Սաջոնյան

Ինչ միջոցներ են օգտագործվում Ջինիշյան հիշատակի ծրագրերն իրականացնելու համար:

Ջինիշյան հիշատակի Ծրագրին խորհուրդներ ու ուղղություն է տալիս ԱՄՆ Խորհրդատվական կոմիտեն:

ԱՄՆ ԽԿ ներկայիս անդամներն են`

Դագ Ուելչ

Էլիզա Մինասյան

Սառա Լիշրնես

Ինչ կապ ունի ՋՀՀ-ն հայկական եկեղեցիների հետ:

Ջինիշյան հիշատակի ծրագիրը հիմնադրել է Վարդան Ջինիշյանը` ի հիշատակ իր ծնողներ Հարություն և Քեթրին Ջինիշյանների:

Ով է Ջինիշյան հիշատակի ծրագրին ուղղություն տալիս բոլոր միջազգային ծրագրերի վերաբերյալ:

Հիմնադիր Վարդան Ջինիշյանը ծնվել է 1870 թվականին Մարաշում, Թուրքիայում: Նա պատվելի Հարություն Ջինիշյանի և տիկին Քեթրին Ջինիշյանի ավագ որդին էր:
20-րդ դարի սկզբին նա տեղափոխվում է Ֆրանսիա, այնուհետև` Միացյալ Նահանգներ: Ժամանելով Նյու Յորք` նա սկզբում աշխատում է որպես անգլերենի ուսուցիչ: Հետագայում նա սկսեց աշխատել ազգությամբ հայ Միհրան Կարագյոզյանին պատկանող ընկերությունում: Նա դարձավ այդ ընկերության գործընկերը: Ընկերությունը սկիզբ դրեց արևելյան գորգերի արտադրությունը: Վարդան Ջինիշյանը նաև արվեստի նմուշների և ներկրված արևելյան գորգերի հավաքածու ուներ: Նա անշարժ գույքի ներդրումներ է արել Նյու Յորքում` հատկապես Մանհետնում: Նա անդամակցել է ինչպես Հայկական Ավետարանչական, այնպես էլ ԱՄՆ Երիցական եկեղեցուն:

1966 թվականին 95 տարեկան հասակում Վարդան Ջինիշյանը և Երիցական եկեղեցին համաձայնության են եկել հիմնադրել բարեգործական հիմնադրամ Երիցական եկեղեցու հովանավորչության ներքո: Չնայած այն ղեկավարում էր եկեղեցին, ըստ հաձայնագրի` այն պետք է առաջնորդվի նաև միացյալ խորհրդի որոշումներով: Խորհուրդում ընգրկվում են հինգ անձ` Երիցական եկեղեցու սպասավորներ և ազգությամբ հայ անդամներ: Նրա մահից հետո` 1966 թվականին, հիմնադրամն ուներ 9 միլիոն դոլարի ժառանգություն: Այդ գումարից ստացված տոկոսագումարներն ու դիվիդենտները պետք է օգտագործվեին աղքատ և կարիքավոր հայերի համար, որոնք ապրում են Միացյալ Նահանգներից դուրս: Ջինիշյան հիշատակի ծրագիրն իր առաջին քայլերը կատարեց Հալեպում, Սիրիայում և Բեյրութում և Լիբանանում:

Ինչու է հիշատակ բառն օգտագործվում կազմակերպության անվան մեջ: