Բանավեճը կարևոր դպրոց է ամբողջ կյանքի համար

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի /ՋՀՀ/ և «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագիրը Հայաստանի ավելի քան 100 դպրոցում գործող արտադասարանական բանավեճի ակումբների միջոցով նպաստում է քաղաքացիական հասարակության կայացմանը: Ծրագրի մասնակիցներից շատերը դպրոցում ստացած գիտելիքներն ու փորձառությունն օգտագործում են իրենց հետագա կյանքում: Տաթև Հարությունյանը նրանցից մեկն է: Նա 8-րդ դասարանի աշակերտ էր, երբ ընդգրկվեց իրենց դպրոցում գործող բանավեճի ակումբում: Նա ասում է, որ երբ նոր էր ընդգրկվել ծրագրում, չէր էլ մտածում, որ մեկ տարուց ավել կմասնակցի բանավեճի ակումբի աշխատանքներին: Ծրագիրը նրան ոչ միայն օգնեց հասկանալ և բանավիճել մարդու իրավունքներին և ժողովրդավարությանն առնչվող խնդիրների շուրջ, այլև օգնեց նրան ընտրել իր ապագա մասնագիտությունը: Այժմ նա սովորում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:

ՋՀՀ ղեկավարության ներքո Տաթևը համալսարանում ստեղծեց բանավեճի ակումբ, որը շարունակում է ուսանողներին ներգրավել բանավեճի մեջ` Հայաստանում առկա խնդիրների վերաբերյալ: «Բանավեճը շատ կարևոր դպրոց է ամբողջ կյանքի համար»,-ասում է Տաթևը:

Ծրագրի մասին...