Ծրագրի նկարագրություն

«Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ 2016-2017»

Նպատակ ունենալով օժանդակել քաղաքացիական հասարակության զարգացմանը` 2004թ-ից ի վեր Ջինիշյան հիշատակի հիմնադրամն իրականացնում է «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» (ԵՆՀ) ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Էջմիածին, Արմավիր, Մեծամոր և այլ քաղաքների միջնակարգ դպրոցներում ստեղծվել են բանավեճի ակումբներ, որոնց թիվը ներկայումս 108-ն է: Հաշվի առնելով այն փաստը, որ հանրային կրթությունը կարող է հանդես գալ որպես գերազանց միջոց երկրում  ժողովրդավարության խթանման և պատասխանատու ու գիտակից քաղաքացիների ձևավորման գործում, բանավեճի ակումբներում ներգրավվել են 13-17 տարեկան երիտասարդներ, ովքեր բանավեճն օգտագործում են որպես գործիք` ներգրավվելու քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացին: Նման մեխանիզմի կիրառումն  երիտասարդների մոտ խթանում է սովորելու, հետազոտելու և սեփական կարծիքը ձևավորելու ունակությունները: Բանավեճի ակումբների ստեղծումն` որպես արտադասարանական գործունեություն, հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ազատ մթնոլորտում բանավիճելու տեղական և միջազգային կարևորություն  ունեցող թեմաների շուրջ, ինչպես նաև օժանդակում է կրթության զարգացամանը` հայ երիտասարդների մեջ սերմանելով բանավիճելու մշակույթը: Բանավեճի ակումբների անդամներն ընդլայնում են իրենց գիտելիքներն ու հետաքրքրությունները քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքնրի և ժողովրդավարության շուրջ, ինչպես նաև զարգացնում են հաղորդակցական և անալիտիկ մտածողության ունակությունները: Բանավեճի ակումբների անդամները մասնակցում են նաև քաղաքացիական սեմինարների, որտեղ նրանք ծանոթանում են տարբեր միջազգային, տեղական կազմակերպությունների և պետական հաստատությունների գործունեությանը: 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում ԵՆՀ ծրագրի դպրոցների թիվը հասել է 108-ի:  Սույն ուսումնական տարում տեղի կունենա ծրագրով նախատեսված բանավեճերի մի շարք, այդ թվում` գործնական, միջակումբային, միջդպրոցական բանավեճեր և բանավեճերի հանրապետական մրցույթը:

«Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ 2016-2017» դպրոցներում բանավեճի ակումբների ծրագիրն իրականացվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից և ֆինանսավորվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից:

Ծրագրի հետ կապված մանրամասների համար խնդրում ենք դիմել.

Կոնտակտային տվյալներ.
Ռուբեն Կրիկյան,
Քաղաքացիական հասարակության և կրթական ծրագրերի համակարգող
Հեռ. ` 010 544417, 010 544418   
Էլ. հասցե` rubenk@jinishian.am

Անահիտ Գալիկյան, Զարուհի Համբարձումյան, Անուշ Բագրատունյան, Սիրվարդ Չախչախյան
ԵՆՀ ծրագրի պատասխանատուներ
Հեռ. ` 010 544417, 010 544418, 099 40 30 32, 099 40 30 35
Էլ. հասցե` anahit@jinishian.am, zaruhih@jinishian.am, anushb@jinishian.am, sirvardch@jinishian.am