Անհատի սոցիալ-մշակութային զարգացում` ազգային ավանդական արժեքների միջոցով

Շահառուների նկարագրությունը. Ազգային խոհանոցի և իրազեկման դասընթացներին մասնակցած  խոցելի  խմբերի 60  դեռահաս և երիտասարդ /14-25 տարեկան/ Էջմիածին քաղաքից և շրջակա գյուղերից

Ծրագրի իրականացման վայրը. Էջմիածին /Արմավիրի մարզ/

Ծրագրի նպատակը. օժանդակել երիտասարդների մոտ խոհարարական արհեստագործական հմտությունների զարգացմանը և ապահովել ՀՄԽ-ի հետագա գործունեությունների շարունակականությունը

Ծրագրի խնդիրները.

  1. Էջմիածին քաղաքի և հարակից գյուղերի խոցելի խմբերի 14-25 տարեկան թվով 60  դեռահասի և երիտասարդի զինել խոհարարական մասնագիտական հմտություններով` նպաստելով նրանց ինքնահաստատմանը և  աշխատաշուկայի մեջ ինտեգրմանը:    
  2. Բարձրացնել Էջմիածին քաղաքի և հարակից գյուղերի խոցելի խմբերի թվով վաթսուն 14-25 տարեկան  դեռահասների և երիտասարդների իրազեկվածությունը` առողջ և անվտանգ  ապրելակերպի վերաբերյալ:
  3. Կազմակերպել ֆոնդհայթայթման միջոցառումներ` նախաձեռնելով հայկական և միջազգային խոհանոցներին նվիրված ցուցահանդեսներ, միջոցառումներ,  ընթրիքներ և շրջայցեր ՀՄԽ կենտրոնում:
Ծրագրի տեսակըԻնքնակամ ներկայացված
ՍկիզբըՀուլիսի 1, 2010
ԱվարտըՄարտի 31, 2011
Համակարգող/պատասխանատուԱնահիտ Գալիկյան
ԻրականացնողՀՄԽ/Հայ միասնության խաչ բարեգործական մշակութային ՀԿ
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 1,935,000  ԱՄՆ դոլար 5,302
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 14,371,326   ԱՄՆ դոլար 39,373
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից60