Ճանաչողական ուղևորություն

ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՀԻՆԱՎՈՒՐՑ ԵՐԿԻՐԸ ՄԵԶ ՀԵՏ
Ճանապարհորդություն դեպի Հայաստան

Հոկտեմբերի 6-16, 2017 թ.

Մենք Ձեզ առաջարկում ենք եզակի հնարավորություն խորապես ընկղմվելու Հայաստանի մշակութային ժառանգության մեջ` միևնույն ժամանակ ծանոթանալով նրա արդիական կյանքին: Դուք հնարավորություն կունենաք տեսնել ավելին, քան միայն տեսարժան վայրեր. հանդիպել ուսանողների, ֆերմերների, գործարարների հետ և այցելել ՋՀՀ-ի միջազգային ճանաչման արժանացած ծրագրերն` ընդարձակելով Ձեր ճանաչումն ու մտահորիզոնը ժամանակակից Հայաստանի վերաբերյալ: Այս ուղևորությունը տալիս է հարստացնող փորձառություն, որը բացակայում է գրեթե բոլոր կոմերցիոն նպատակ հետապնդող ուղևորություններում:

Ծրագիր

Ջինիշյան հիշատակի հիմնադրամի /ՋՀՀ/ Ճանաչողական ուղևորություն/ՃՈՒ/ ծրագիրը սեփական փորձով կիսվելու և ՋՀՀ ծրագրերի մասին տեղեկանալու կատարյալ համակցություն է` միևնույն ժամանակ հաճույք ստանալով և հետազոտելով Հայաստանը, որը հայտնի է իր հինավուրց պատմությամբ, սովորույթներով, քրիստոնեական արժեքներով, արվեստով, մշակութային իրադարձություններով, ճաշատեսակներով և խրախճանքներով: Սովորաբար ծրագիրը տևում է 10 օր և նախօրոք հարմարեցված է յուրաքանչյուր խմբի յուրահատուկ կարիքներին: Ճանաչողական ուղևորության վճարից ստացած եկամուտն ուղղակիորեն կօգտագործվի ի նպաստ ՋՀՀ որևէ ծրագրի /ըստ Ձեր ընտրության/: 

Փորձի փոխանակում/Ուսուցողական գործողություններ

Մեր կողմից նախաձեռնված ճանաչողական ուղևորությունները եզակի հնարավորություն են տալիս հետազոտել ՋՀՀ ծրագրերը` ականատես լինելով այն փոփոխությանը, որը տեղի է ունենում համայնքներում ի շնորհիվ Ջինիշյան հիմնադրամի:  Դուք կհյուրընկալվեք հայկական ընտանիքներին, կծանոթանաք քաղաքի և գյուղի կենսակերպին, կհանդիպեք քաղաքացիական գործունեությունների մեջ ներգրավված բարձր դասարանի աշակերտների, ուսանողների հետ, կհանդիպեք ՋՀՀ շահառու ֆերմերներին օրգանական այգիներից որևէ մեկում` համտեսելով օրգանական մթերք, հանդիպումներ կլինեն նաև ՋՀՀ գործընկերների և շահառուների հետ, հնարավորություն կունենաք կիսվել ձեր փորձառությամբ այս յուրահատուկ մշակույթի անձանց հետ:  Եվ որ ամենակարևորն է Ձեզ համար կբացահայտեք ուղիներ` աջակցելու մարդկանց և  փոխելու նրանց սոցիալական կյանքը:

Մշակութային գործողություններ

Կմասնակցեք դեպի պատմական հուշարձաններ և մշակութային օջախներ կարարվող էքկուրսիաների, կայցելեք հայոց հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածին, կկատարեք գնումներ ձեռքի աշխատանքի բացօթյա շուկայում` Վերնիսաժում, որտեղ կարող եք գտնել հայկական  կարպետներ, զարդեր, քանդակներ և այլ ձեռակերտ իրեր:

Բացի այդ պատկերացում կկազմեք Հայաստանի պատմության, քաղաքականության և առկա սոցիալ-տնտեսական խնդիրների մասին:

Ճանաչողական ուղևորության շրջանակներում մատուցվող ծառայությունները

  • Մեր հոգածությունը սկսվում է օդանավակայանից և շարունակվում է Ձեր ողջ ուղևորության ընթացքում,
  • Հատուկ մշակված երթուղի` ուղևորությունից առավելագույնը ստանալու նպատակով,
  • Հարմարավետ հյուրանոցային պայմաններ Երևանում,
  • Բոլոր ուղևորությունների ընթացքում Ձեզ կուղեկցեն էքսկուրսավարները,
  • Էքսկուրսիաները կարող են կազմվել ըստ խմբի հետաքրքրությունների,
  • Շուրջօրյա կապ էքսկուրսավարի հետ,
  • Ոչ մի անհանգստություն անծանոթ սովորույթներով վայրերի այցելության ժամանակ,
  • Ոչ մի խնդիր կապված բնակվելու հետ

Ուղևորության արժեքը

Ուղևորության արժեքը մեկ անձի համար կազմում է 1 900 ԱՄՆ դոլար /որն իր մեջ ներառում է սննդի, բնակարանի և երկրի ներսում երթևեկելու ծախսերը և չի ներառում օդային ճանապարհորդությունը կամ անձնագրերի վճարները/: Հյուրանոցում առանձին մնալու համար անհրաժեշտ կլինի հավելյալ վճարել: Վերջնական վճարումը պետք է կատարվի ժամանումից 30 օր առաջ: Վճարում չկատարելու դեպքում ամրագրումն անվավեր կճանաչվի: Վճարումները կարող են կատարվել Ջինիշյան հիշատակի ծրագրին առցանց կամ չեկով՝ հիշեցման դաշտում նշելով Study Tour 2017: Ճանապարհորդության ամբողջական վճարը հետ կվերադարձվի, եթե Դուք ժամանումից 60 օր առաջ տեղեկացնեք, որ չեղյալ եք համարում Ձեր պատվերը:

Դիմում

Խնդրում ենք էլեկտրոնային փոստի միջոցով կամ փոստով ներկայացնել ամբողջությամբ լրացված Դիմումի ձևը 500 ԱՄՆ դոլար կանխավճարի հետ միասին /որը հետ կվերադարձվի, եթե Դուք ժամանումից 60 օր առաջ տեղեկացնեք, որ չեղյալ եք համարում Ձեր պատվերը/: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 15 հուլիսի 2017 թ-ն: Դիմումները ներկայացնել Ջինիշյան հիշատակի ծրագիր /381 Park Avenue South, Suite 617, New York, NY 10016/:

Հարցեր

Գրեք մեր էլեկտրոնային փոստին jinishian@pcusa.org կամ զանգահարեք 1-800-728-7228 x 5317 հեռախոսահամարով:

Ավիատոմսեր

Ավիատոմսերը ձեռքբերումից հետո սովորաբար փոխհատուցման ենթակա չեն և գործում են ըստ տվյալ ավիաընկերության կանոնների նույնիսկ եթե ուղևորությունը չեղյալ համարվի կամ փոփոխության ենթարկվի ՋՀԾ կողմից: Այդ պատճառով մենք խրախուսում ենք ձեզ ձեռք բերել ճանապարհորդական ապահովագություն: Ավիատոմսի չեղյալ համարումն ու ուղևորությանն առնչվող տարատեսակ հարցերի պատասխաններն առկա են տարբեր կայքերում:

ՋՀԾ փոփոխություններ

Բոլոր էքսկուրսիաները/երթուղիները ենթակա են փոփոխության  և/կամ կարող են համարվել չեղյալ:

Ճանաչողական ուղևորության ընթացքում դուք հնարավոր է ճանապարհորդեք դեպի հեռավոր վայրեր՝ անհարթ ճանապարհներով: Մասնակիցները պետք է լինեն ֆիզիկապես առողջ: Նախքան մեկնումը Համաձայնության ձև կուղարկվի ձեզ ստորագրելու համար:

Այստեղ կարող եք գտնել 2017 թ Հայաստան ուղևորության փաթեթը:


Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել.
Էլիզա Մինասյան, Գործադիր տնօրեն
Ջինիշյան հիշատակի ծրագիր 
381 Park Avenue South, Suite 617
New York, NY 10016
Հեռ.՝ 502 569 52 91
Էլ.փոատ՝ Eliza.Minasyan@pcusa.org