Ամառային ճամբար 2010-Առաքելական եկեղեցի

Շահառուների նկարագրությունը. Էջմիածին քաղաքի Քրիստոնեական կրթության կենտրոն հաճախող 70 երեխա խոցելի ընտանիքներից և 12 հոգևոր հայր/ուսուցիչ

Ծրագրի իրականացման վայրը. Հանքավան (Կոտայք)

Նպատակը. հարստացնել խոցելի ընտանիքներից 70 դպրոցահասակ երեխայի (8-15 տարեկան) ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը 

Խնդիրները.

  • Թեթևացնել 70 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
  • Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
  • Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
  • Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը26/07/2010
Ավարտը01/08/2010
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողՀայ առաքելական եկեղեցի, Քրիստոնեական կրթության կենտրոն
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 345,000 ԱՄՆ դոլար 945
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,650,000 ԱՄՆ դոլար 10,000
Շահառուների թիվը92