Ամառային ճամբար 2012-Առաքելական եկեղեցի

Շահառուների նկարագրությունը. Էջմիածին քաղաքի Քրիստոնեական կրթության կենտրոն հաճախող 70 երեխա խոցելի ընտանիքներից և 12 հոգևոր հայր/ուսուցիչ

Ծրագրի իրականացման վայրը. Ծաղկաձոր (Կոտայքի մարզ)

Նպատակը. հարստացնել խոցելի ընտանիքներից 70 դպրոցահասակ երեխայի (8-15 տարեկան) ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը

Խնդիրները.

  1. Թեթևացնել 70 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
  2. Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
  3. Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
  4. Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը 6 հուլիսի 2012
Ավարտը13 հուլիսի 2012
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողՀայ առաքելական եկեղեցի, Քրիստոնեական կրթության կենտրոն
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 366,000  ԱՄՆ դոլար 1,002
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,649,800  ԱՄՆ դոլար 10,000
Շահառուների թիվը82

 Վիդեոնյութ ծրագրի շրջանակներում...