Ամառային ճամբար 2017-Առաքելական եկեղեցի

Շահառուների նկարագրությունը. Էջմիածին քաղաքի Քրիստոնեական կրթության կենտրոն հաճախող 120 երեխա խոցելի ընտանիքներից և 14 հոգևոր հայր/ուսուցիչ 

Ծրագրի իրականացման վայրը. Հանքավան (Կոտայքի մարզ) 

Նպատակը. հարստացնել խոցելի ընտանիքներից 120 դպրոցահասակ երեխայի (8-16 տարեկան) ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը

Խնդիրները.

  • Թեթևացնել 120 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
  • Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
  • Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
  • Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիղբը1 օգոստոսի 2017
Ավարտը7 օգոատոսի 2017
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողՀայ առաքելական եկեղեցի, Քրիստոնեական կրթության կենտրոն
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 1,030,000 ԱՄՆ դոլար 2,124
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 4,850,000  ԱՄՆ դոլար 10,000
Շահառուների թիվը134