Ամառային ճամբար 2018 -Առաքելական եկեղեցի

Շահառուների նկարագրությունը. Էջմիածին քաղաքի Քրիստոնեական կրթության կենտրոն հաճախող 161 երեխա խոցելի ընտանիքներից 

Ծրագրի իրականացման վայրը. Ծիծեռնակ ճամբար, Վանաձոր (Լոռվա մարզ) 

Նպատակը. հարստացնել խոցելի ընտանիքներից 161 դպրոցահասակ երեխայի (12-16 տարեկան) ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը

Խնդիրները.

  • Թեթևացնել 161 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
  • Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
  • Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
  • Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիղբը23 հուլիսի 2018
Ավարտը29 հուլիսի 2018
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողՀայ առաքելական եկեղեցի, Քրիստոնեական կրթության կենտրոն
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 1,040,000 ԱՄՆ դոլար 2,144
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 4,850,000  ԱՄՆ դոլար 10,000
Շահառուների թիվը161