Թբիլիսի քաղաքի թումանյանական Վերնատան շենքի վերանորոգում

Շահառուների նկարագրությունը. Վրաստանի հայ մտավորականությունը, հայ երիտասարդությունը և քաղաք Թբիլիսիում ու նրա հարևանությամբ տեղակայված բնակչությունը   

Ծրագրի իրականացման վայրը. ք. Թբիլիսի, Վրաստանի հանրապետություն

Ծրագրի նպատակը. աջակցել Թումանյանի Վերնատան շուրջ համախմբված մտավորականների, գրողների, հասարակական գործիչների բեղմնավոր աշխատանքին, բարձրացնել հայերի ազգային ինքնագիտակցությունը Թբիլիսիում և Վրաստանում, խթանել երիտասարդ հայերի հայկական կրթությունը, հայկական ժողովրդական բանահյուսության և ազգագրության հետազոտությունն ու զարգացումը, բանավոր ժողովրդական արվեստի ծաղկումը, հայ-վրացական գրական և մշակութային կապերի ամրապնդումը:   

Ծրագրի տեսակըԻնքնակամ ներկայացված
Սկիզբը21 մարտի 2016
Ավարտը21 դեկտեմբերի 2016
ԻրականացնողՀայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 17,351,880  ԱՄՆ դոլար 35,412
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 24,500,000 ԱՄՆ դոլար 50,000
Շահառուների թիվը1,500