Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մրցույթի հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ), իր Համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում համագործակցելով «Վորլդ Վիժն»  Հայաստան կազմակերպության հետ,  (այսուհետ` ՎՎ Հայաստան) իրականացնում է «Վարդենիսի զարգացման նախաձեռնություն 2016-2018» ծրագիրը  (ՎԶՆ 2016-18 ծրագիր):
Ելնելով Վարդենիսի տարածաշրջանի համայնքների զարգացմանն ուղղված իրենց ռազմավարական նպատակներից՝ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը և ՎՎ Հայաստան կազմակերպությունը ՎԶՆ Ծրագրի  շրջանակներում` ներհամայնքային քաղաքացիական նախաձեռնությունները խթանելու նպատակով հայտարարում են Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ  Վարդենիսի տարածաշրջանի՝ Ազատ, Ախպրաձոր, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Կախակն, Կութ, Կուտական, Մաքենիս, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծափաթաղ, Շատվան, Ջաղացաձոր, Վանևան, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ գյուղական համայնքներում:

Դրամաշնորհային ծրագրերի մրցույթի նկարագրությունը

ՎԶՆ ծրագրի նպատակն է հնարավորություն տալ Վարդենիսի տարածաշրջանի համայնքներին գտնելու կայուն և կենսունակ լուծումներ ներհամայնքային սոցիալ-տնտեսական խնդիրներին` համախմբելով առկա արտաքին և ներքին մարդկային և ‎ֆինանսական ռեսուրսները: 

Այդ  լուծումներին հասնելու համար՝ Ծրագիրը ենթադրում է.

  • ստեղծելով փոխվստահության մթնոլորտ համայնքներում՝ մոբիլիզացնել համայնքների ներքին և արտաքին ռեսուրսները և ուղղել դրանք համայնքային կոնկրետ խնդիրների լուծմանը, 
  • միավորել տարածաշրջանի զարգացմամբ հետաքրքրված պետական և ոչ պետական հաստատությունների և անհատների ներուժը` ուղղելով այն դեպի համայնքային խնդիրների կոնկրետ լուծումներին կամ այդ խնդիրների լուծմանն ուղղված  արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:

Դրամաշնորհի նախապատվությունը

Մրցույթի շրջանակներում նախապատվություն կտրվի համայնքի.

  • քաղաքացիական հասարակության հզորացման, 
  • մշակութային և հոգևոր զարգացման, 
  • համայնքի սոցիալական որևէ շերտի /շերտերի/ շահերի պաշտպանության,
  • համայնքի տնտեսական ներուժի  զարգացման,
  • բնապահպանական խնդիրներին ուղղված,
  • այլընտրանքային էներգակիրների կիրառման,
  • համայնքի տեղանքին յուրահատուկ, անվտանգ և մատչելի սննդարտադրության զարգացում (համայնքի բրենդային սննդարտադրության զարգացում),
  • գյուղատնտեսական  մթերքի արտադրության արդյունավետ  մեթոդների կիրառում և տարածում,
  • համայնքի բնակիչների ունակությունների և հմտությունների  զարգացման  միջոցով  ընդհանուր կենսամակարդակի բարելավում,  

ծրագրերին, սակայն, չի սահմանափակվի նշված ուղղություններով: 

Սույն մրցույթի շրջանակներում. 

  • համայնքային ենթակառուցվածքների բարելավման, և 
  • հիմնական/միջնակարգ կրթության պայմանների  բարելավմանն ուղղված    

ծրագրերը  չեն համարվում առաջնահերթային, սակայն, և  վերջիններիս ֆինանսավորումը չի բացառվում:

Դրամաշնորհներ  ՉԵՆ  տըամադրվում   հետևյալ ուղղվածության ծրագրերին
Դրամաշնորհներ  Չ’ԵՆ  ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ հետևյալ գործունեությունների համար.

  • մարդասիրական անմիջական օգնություններ,
  • պարտադիր պետական կրթական (հանրակրթական և բարձրագույն) ծրագրերի/դասընթացների իրականացում, 
  • բժշկական զննումներ, անհատական բուժումներ և հիմնական հետազոտական աշխատանքներ,
  • կրթաթոշակներ և անհատական ուսման վարձեր,
  • առևտրային կազմակերպությունների ընթացիկ գործունեության (կամ գործունեությանը ուղղված) աջակցում, ինչպես նաև այդ գործունեություններին նպաստող սարքավորումների ձեռքբերում,
  • գիտական/հետազոտական աշխատանքներ,
  • արտասահմանյան գործուղումների, Հայաստանից դուրս կազմակերպվող զարգացման միջոցառումների, փորձի փոխանակումների մասնակցելու ծախսեր:

Դրամաշնորհի չափը

Յուրաքանչյուր համայնքի համար նախատեսված դրամաշնորհի առավելագույն չափը 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ է:  

Կտրամադրվի 8-10 դրամաշնորհ:

Մրցույթին մասնակցելու հատուկ պայմաններ

Մրցույթին մասնակցող բոլոր համայնքները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին.    

  • Համայնքի մրցութային փաթեթը (նախագիծ-առաջարկը և բոլոր հավելյալ փաստաթղթերը) պետք է պատրաստվի և հանձնվի տվյալ համայնքի Համայնքային Ակտիվ Խմբի (ՀԱԽ) կողմից կամ Վարդենիսի տարածաշրջանում գործող և գյուղական համայնքների զարգացմամբ հետաքրքրված հասարակական կազմակերպության և/կամ հիմնադրամի կողմից: Նախագիծ-առաջարկի մշակման բոլոր փուլերում ՀԱԽ-ը պետք է ակտիվ համագործակցի համայնքի Տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքապետարան և ավագանիներ, այսուհետև` ՏԻՄ) հետ:
  • Համայնքը պետք է ունենա ծրագրով ստեղծվելիք արժեքների պահպանման պլան,
  • Ծրագիրը պետք է ներկայացվի համայնքի ընդհանուր ժողովին և հաստատում ստանա համայնքից և ՏԻՄ-ից,
  • Ծրագիրը պետք է  ընտրված լինի  համայնքային մասնակցությամբ և ապահովի ամբողջ համայնքի կամ նրա մեծամասնության ներդրումները,     
  • Ծրագրի բյուջեն և ծախսերը պետք է հասանելի լինեն հանրությանը,
  • ՀԱԽ-ի կողմից ներկայացված նախագիծ-առաջարկը պետք է ունենա համայնքի կողմից համաներդրման/համաֆինանսավորման բաղադրիչ.
  • Շահառու համայնքը ծրագրի իրականացման համար պետք է ներդրում կատարի ոչ պակաս քան  ակնկալվող Դրամաշնորհի գումարի 30%-ի չափով, որի ոչ պակաս քան.

-10%-ը պետք է լինի  կանխիկ գումարի տեսքով, իսկ մնացած 
-20 %-ը կարող է լինել բնաիրային և/կամ աշխատուժով: 

  • Մրցույթին մասնակցող համայնքը/ՀԱԽ-ը պետք է նախապես հոգա ՀՀ օրենսդրությանը համապատասխան համայնքի արտաբյուջետային նոր հաշիվ բացելու համար: Ծրագրի բոլոր ֆինանսական մուտքերը և ծախսերը պետք է կատարվեն այդ հաշվից և վավերացված լինեն գյուղապետի և ՀԱԽ առնվազն երկու անդամի ստորագրությամբ:

Նախագիծ-առաջարկի հետ ներկայացվող լրացուցիչ փաստաթղթերի պարտադիր փաթեթ

  • ՀԱԽ-ի տարեկան գործողությունների աշխատանքային պլանի պատճեն:
  • ՀԱԽ-ի, համայնքապետի և ավագանու համատեղ ընդլայնված նիստի արձանագրություն, որում հաստատվել է առաջարկը, (ցանկալի է, որ այդ նիստին և/կամ համայնքային ընդհանուր ժողովին դիտորդի կարգավիճակով նախապես հրավիրվի ՎՎ Հայաստանի և/կամ ՋՀՀ աշխատակիցը):  
  • Տեղեկատվություն համայնքի արտաբյուջետային հաշվի մասին:
  • Տեղեկություններ համայնքի կողմից կատարվող ներդրումների վերաբերյալ՝ ըստ տեսակների:
  • Հավաստի տեղեկություններ այլ ներդրումների մասին:

Նախագիծ-առաջարկների իրականացման  վերջնաժամկետը

Համայնքների կողմից մրցույթին ներկայացված նախագիծ-առաջարկների իրականացման վերջնաժամկետն է  2017թ. մայիսի 20-ը :

Նախագիծ-առաջարկների ներկայացման կարգը և հաստատումը
    
Այս մրցույթի ընթացքում ստացված բոլոր նախագիծ-առաջարկները կքննարկվեն և կհաստատվեն ՋՀՀ-ի և ՎՎ Վարդենիսի Տարածքային զարգացման կենտրոնի աշխատակիցների և տարածաշրջանի զարգացմամբ հետաքրքրված այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ստեղծված հանձնախմբի կողմից:

  • Դրամաշնորհի մրցույթին մասնակցելու  փաթեթ (հայտարարություն և  ուղեցույց) ստանալու համար կարող եք դիմել  ՎՎ Վարդենիսի Տարածքային զարգացման կենտրոնի գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր (երկուշաբթից ուրբաթ), ժամը 10.00-17.00: 
  • Դրամաշնորհին մասնակցելու և անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար դիմել յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 15:00-17:00: 
  • Նախագիծ առաջարկությունների փաթեթները կընդունի Վորլդ Վիժն կազմակերպության ներկայացուցիչը:  
  • Խորհրդատվություն կարելի է ստանալ նաև շաբաթվա այլ օրերին՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության: Խորհրդատվության համար դիմել ՎՎ Վարդենիսի Տարածքային զարգացման կենտրոնի գրասենյակի աշխատակից Վարդան Մինասյանին  հետևյալ հասցեով.

Հասցե՝ Վարդենիսի ՏԶԾ գրասենյակ
          ք. Վարդենիս, փ. Ազգալդյան, տուն 5
Հեռ.՝ (00374 98)  082  000
Էլ. փոստ՝ vardanvardenis27@gmail.com

Նախագիծ-առաջարկների փաթեթների  ընդունման վերջնաժամկետը 2016թ. նոյեմբերի 25-ն է:

Խորհրդատվություն նաև կարելի է ստանալ՝ այցելելով, զանգահարելով կամ էլեկտրոնային այլ միջոցներով հաղորդակցվելով ՋՀՀ Համայնքային զարգացման ծրագրի համակարգող Գևորգ Աբոյանի հետ:   

Հասցե՝ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ
          ք. Երևան, Աբովյան 34, բն 5 
Հեռ.՝ 0037477 54 44 18, 099 54 47 18 
       0037410 54 44 17, 52 58 09
Էլ. փոստ՝ gevorga@jinishian.am

Մանրամասները ներկայացված են կից փաստաթղթերում`