Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ

Շահառուների նկարագրությունը. Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի շուրջ 75 երիտասարդ կօգտվի բիզնես գաղափարների գեներացման դասընթացներից: Նրանցից 45-ը կներգրավվի բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացներում, և 30 պոտենցիալ երիտասարդ ձեռներեց կֆինանսավորվի և աջակցություն կստանա ամբողջ ծրագրի ընթացքում: 

Ծրագրի իրականացման վայրը. Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզեր 

Ծրագրի նպատակները. աջակցել Հայաստանի մարզերի երիտասարդներին` ձեռնարկատիրության ոլորտում հաջողության հասնելու համար, և նպաստել երիտասարդների կողմից ղեկավարվող ձեռնարկությունների ստեղծմանն ու ընդլայնմանը` այդպիսով ապահովելով տեղական մասնավոր հատվածի զարգացումն ու օգնելով նվազեցնել աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը: 

Ծրագրի խնդիրները.

  • Հնարավորություն ընձեռել Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի 18-35 տարեկան երիտասարդներին սկսել կամ ընդլայնել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը` տրամադրելով բիզնես դասընթացներ, խորհրդատվություն և շարունակական վերահսկում` պահպանման համար:
  • Տրամադրել երիտասարդ հեռանկարային ձեռնարկատերերին մատչելի վարկային կապիտալից օգտվելու հնարավորություն:
  • Ավելացնել տարածաշրջանի երիտասարդների զբաղվածության հնարավորությունները` իրենց համայնքներում մնալու և աշխատելու համար, բարելավել նրանց ընտանիքների ու համայնքների տնտեսական վիճակը:
  • Խրախուսել երիտասարդ կանանց` ներգրավվելու ձեռնարկատիրական գործունեության մեջ որպես սեփականատեր կամ ընտանեկան բիզնեսում ղեկավար և որոշումներ կայացնող անձ:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը8 մայիսի 2018
Ավարտը31 մայիսի 2024
Համակարգող /  պատասխանատուԼիանա Սարգսյան, Հասմիկ Սևումյան
ԻրականացնողներՋՀՀ, ԲԻ ԷՍ Սի, Վորլդ Վիժն Հայաստան, ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 91,180,000  ԱՄՆ դոլար 188,000
Ֆինանսավորում ՎՎ Հայաստանի և այլ դոնորների կողմիցՀՀ դրամ 15,520,000 ԱՄՆ դոլար 32,000
Շահառուների թիվը75