Jinishian Memorial Foundation

Առաքելությունը, նպատակները եւ ռազմավարությունը

Առաքելությունը

ՋՀՀ առաքելությունն է օգնության, զարգացման և հոգևոր վերելքի ծրագրերի միջոցով սատարել ծանր պայմաններում գտնվող մեր հայրենակիցներին` դուրս գալու չքավորությունից և հաղթահարելու հուսահատությունը:

Նպատակները

ՋՀՀ-ի գլխավոր նպատակն է օժանդակել Հայաստանում սոցիալական և տնտեսական խնդիրներին ուղղված տևական լուծումներ առաջարկող միջոցառումներին: Հիմնադրամը ոգեշնչում է մարդկանց օգտագործել իրենց իսկ ներուժը` բարելավելու կենսապայմանները և խթանելու համայնքի զարգացումը:

Սակայն մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանում դեռևս շատ են խոցելի խմբերը, որոնք մշտական սոցիալական օժանդակության կարիք ունեն:
Բազմակողմանի ծրագրերի միջոցով ՋՀՀ-ն նպատակ ունի`

  • Կրճատել աղքատությունը` աջակցելով տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
  • Հնարավորություն ընձեռել հասարակության բոլոր խավերին միասին աշխատել` հաղթահարելու սոցիալական և տնտեսական հիմնախնդիրները,
  • Նպաստել հայ երիտասարդների հոգևոր, մտավոր և սոցիալական զարգացմանը,
  • Ամրապնդել քաղաքացիական հասարակությունը` օժանդակելով տեղական ՀԿ-ների և այլ պաշտոնական ու ոչ պաշտոնական նախաձեռնությունների իրականացմանը,
  • Թեթևացնել հասարակության ծայրահեղ անապահով և մեկուսացված խմբերի հոգսերը` նյութական և հոգևոր աջակցության ցուցաբերմամբ:
Գործունեության առաջնային ուղղությունները
  • Քաղաքացիական հասարակության զարգացում
  • Համայնքների զարգացում
  • Տնտեսության զարգացում
  • Կրթություն
  • Առողջապահություն
  • Օգնություն և հոգևոր վերելք
Ծրագրերի իրականացման հիմնական մեխանիզմները

Հայաստանում իր առաքելությունն ու նպատակները կյանքի կոչելու համար ՋՀՀ-ն վերոհիշյալ ուղղություններով ծրագրերի իրականացման ընթացքում հետևյալ չորս մեխանիզմներն է կիրառում.
  1. Սեփական նախաձեռնություններ - ՋՀՀ-ն մշակում և իրագործում է սեփական ծրագրերը:
  2. Համագործակցություն - ծրագրերի մշակումը, ֆինանսավորումը և իրագործումը ՋՀՀ-ն կատարում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցաբար:
  3. Փոքր դրամաշնորհներ - մրցութային կարգով ՋՀՀ-ն փոքր դրամաշնորհներ է տրամադրում տեղական ՀԿ-ներին և համայնքներին` իրականացնելու  վերջիններիս նախաձեռնած ծրագրերը:
  4. Վարկերի տրամադրում - ՋՀՀ-ն վարկեր է տրամադրում միկրոֆինանսավորող հաստատություններին և ֆերմերային կոոպերատիվներին:
 

Երիցական եկեղեցի (ԱՄՆ)


Տարեկան հաշվետվություն 2012

Շնորհակալական ուղերձներ

Lois Aroian
Date: Jan 10, 2010


“…you really gave us an insightful study tour. I was especially struck by the incongruence of all the beautiful crosses and churches, which testified to the endurance of Christianity in Armenia...

Մինչև մեկ տարեկան երեխայի խնամքը գիրք


You are here  : JMF - ՄԵՐ ՄԱՍԻՆ - ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ֆինանսավորողներ

 
   

 

Անհատ ֆինանսավորողներ

Մարի Հարաթունյան   Ջ. Ջորջ Մամուրյան
Վարդկես Կասունի   Լուսի Ջանջիգյան
Արլին Լոմացո   Սերժ Թոմասյան
Էլմեր Ռ. Ֆրիմոթ   ՀՀ ԿԲ անձնակազմ
Փիթր Գուրջյան   Լուսի Հովսեփյան
Ռոնալդ Օջակյան   Քլեյթոն Կարլայլ
Լոիս Արոյան   Լուսի Ս. Միսսիրյան
    Վարուժան Ավեդիկյան
    Դավիդ և Կլաուդիա Նելսոններ
     
     

Գործընկերներ

Primary Healthcare Reform Project

Eurasia Partnership Foundation     

       NKR MOH