| Հայաստանի Հանրապետության Խորհրդատվական կոմիտեի անդամներ |
|
Արմինե Հովհաննիսյանը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրենն է, ով մշակել է կիրառական տնտեսագիտության և քաղաքացիական կրթություն առարկաների դպրոցական ծրագիրը: Տիկին Հովհաննիսյանը նաև «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիրն ու խորհրդի նախագահն է, որի առաքելությունը մուրացիկ ու անապահով երեխաներին, ինչպես նաև ծերերին օգնություն ցուցաբերելն է: Արմինե Հովհաննիսյանն ուսանել է ամերիկյան առաջատար ուսումնական հաստատություններում` ստանալով հումանիտար գիտությունների բնագավառում բակալավրի աստիճան` դիվանագիտություն և միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ (Լոս Անջելեսի Արևելյան քոլեջ) և իրավաբանության դոկտորի աստիճան (Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ): Տիկին Հովհաննիսյանը հեղինակել է 9-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված «Քաղաքացիական կրթություն» դպրոցական դասագիրքը: Իր աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ պարգևների և շնորհագրերի, որոնց թվում են Միջազգային պատանեկան նվաճումների կողմից շնորհված «Պլատինե նվաճումներ» շնորհագիրը և մարդասիրական սկզբունքների հաստատման համար շնորհված Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալը: Տիկին Հովհաննիսյանը հինգ զավակի մայր է: Խորհրդատվական կոմիտեում գործունեություն է ծավալում 2008 թվականից: Կարինե Ղուկասյանը «Ամիրդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտի պրոռեկտորն է: Նա նաև «Առողջ կյանք» ՀԿ-ի նախագահն է: Կարինե Ղուկասյանը մասնակցել է ստոմատոլոգիական թեմաներով մի շարք տեղական ու միջազգային ծրագրերի:
|
| Մարի Հարաթունյան | Ջ. Ջորջ Մամուրյան | |
| Վարդկես Կասունի | Լուսի Ջանջիգյան | |
| Արլին Լոմացո | Սերժ Թոմասյան | |
| Էլմեր Ռ. Ֆրիմոթ | ՀՀ ԿԲ անձնակազմ | |
| Փիթր Գուրջյան | Լուսի Հովսեփյան | |
| Ռոնալդ Օջակյան | Քլեյթոն Կարլայլ | |
| Լոիս Արոյան | Լուսի Ս. Միսսիրյան | |
| Վարուժան Ավեդիկյան | ||
| Դավիդ և Կլաուդիա Նելսոններ | ||