Jinishian Memorial Foundation

ՀՏՀ
  • Ով էր Վարդան Ջինիշյանը և որտեղից էր նա

Հիմնադիր Վարդան Ջինիշյանը ծնվել է 1870 թվականին Մարաշում, Թուրքիայում: Նա պատվելի Հարություն Ջինիշյանի և տիկին Քեթրին Ջինիշյանի ավագ որդին էր:
20-րդ դարի սկզբին նա տեղափոխվում է Ֆրանսիա, այնուհետև` Միացյալ Նահանգներ: Ժամանելով Նյու Յորք` նա սկզբում աշխատում է որպես անգլերենի ուսուցիչ: Հետագայում նա սկսեց աշխատել ազգությամբ հայ Միհրան Կարագյոզյանին պատկանող ընկերությունում: Նա դարձավ այդ ընկերության գործընկերը: Ընկերությունը սկիզբ դրեց արևելյան գորգերի արտադրությունը: Վարդան Ջինիշյանը նաև արվեստի նմուշների և ներկրված արևելյան գորգերի հավաքածու ուներ: Նա անշարժ գույքի ներդրումներ է արել Նյու Յորքում` հատկապես Մանհետնում: Նա անդամակցել է ինչպես Հայկական Ավետարանչական, այնպես էլ ԱՄՆ Երիցական եկեղեցուն:

1966 թվականին 95 տարեկան հասակում Վարդան Ջինիշյանը և Երիցական եկեղեցին համաձայնության են եկել հիմնադրել բարեգործական հիմնադրամ Երիցական եկեղեցու հովանավորչության ներքո: Չնայած այն ղեկավարում էր եկեղեցին, ըստ հաձայնագրի` այն պետք է առաջնորդվի նաև միացյալ խորհրդի որոշումներով: Խորհուրդում ընգրկվում են հինգ անձ` Երիցական եկեղեցու սպասավորներ և ազգությամբ հայ անդամներ: Նրա մահից հետո` 1966 թվականին, հիմնադրամն ուներ 9 միլիոն դոլարի ժառանգություն: Այդ գումարից ստացված տոկոսագումարներն ու դիվիդենտները պետք է օգտագործվեին աղքատ և կարիքավոր հայերի համար, որոնք ապրում են Միացյալ Նահանգներից դուրս: Ջինիշյան հիշատակի ծրագիրն իր առաջին քայլերը կատարեց Հալեպում, Սիրիայում և Բեյրութում և Լիբանանում:

  • Ինչու է հիշատակ բառն օգտագործվում կազմակերպության անվան մեջ:

Ջինիշյան հիշատակի ծրագիրը հիմնադրել է Վարդան Ջինիշյանը` ի հիշատակ իր ծնողներ Հարություն և Քեթրին Ջինիշյանների:

  • Ով է Ջինիշյան հիշատակի ծրագրին ուղղություն տալիս բոլոր միջազգային ծրագրերի վերաբերյալ:

Ջինիշյան հիշատակի Ծրագրին խորհուրդներ ու ուղղություն է տալիս ԱՄՆ Խորհրդատվական կոմիտեն:

ԱՄՆ ԽԿ ներկայիս անդամներն են`

Դագ Ուելչ

Էլիզա Մինասյան

Ջուդի Սեմարիա

Գեյլ Բինգհեմ

Սառա Լիշրնես

 

  • Ինչ կապ ունի ՋՀՀ-ն հայկական եկեղեցիների հետ:

Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի տեղական խորհրդատվական մարմինը ՀՀ Խորհրդատվական Կոմիտեն է: Այն բաղկացած է հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներից:

ՀԽԿ ներկայիս անդամներն են`


Տեր Պարույր Ավետիսյան

Արմինե Հովհաննիսյան

Կարինե Ղուկասյան

Անդրանիկ Հովհաննիսյան

Վարուժան Ավետիքյան

Ալբերտ Փայտյան

Քույր Արուսյակ Սաջոնյան

  • Ինչ միջոցներ են օգտագործվում Ջինիշյան հիշատակի ծրագրերն իրականացնելու համար:

Ծրագրերի աջակցման համար օգտագործվում են միայն ՋՀԾ բարեգործական ֆոնդի միջոցներից գոյացած տոկոսագումարներն ու շահաբաժինը: Սակայն թույլատրվում և խրախուսվում են լրացուցիչ նվիրաբերությունները: Գործում է ՋՀԾ-ի կայքը, որի միջոցով կարելի է հանգանակություններ կատարել: Նվիրաբերել http:/ / www.pcusa.org/ jinishian/support.htm կայքին` օգտագործելով ձեր կրեդիտ քարտը կամ զանգահարել (800) 872-3283, եթե առաջանան հարցեր:

  • Կայքում հանդիպում են ՋՀՀ և ՋՀԾ հապավումները: Որն է դրանց տարբերությունը:

2000 թվականին Ջինիշյան հիշատակի ծրագիրը կարողացավ գրանցվել Հայաստանի Հանրապետությունում, որից հետո հայաստանյան մասնաճյուղը սկսեց կրել Ջինիշյան հիշատակի հիմնադրամ անվանումը և ենթարկվել ՀՀ  ոչ պետական կազմակերպություններին վերաբերող օրենքներին:

Տարբերակելով ՋՀՀ-ն և ՋՀԾ-ն` ավելի հեշտ է դառնում հասկանալ դրանց տարբերությունը: Օրինակ` ՋՀՀ  գործադիր տնօրենը (Հայաստան) հաշվետվու է ՋՀԾ  գործադիր տնօրենին (ԱՄՆ):

  • Որտեղից կարող եմ ավելի շատ տեղեկություն ստանալ Ջինիշյան ծրագրերի պատմության մասին:

Իր հիմնադրման 35-րդ տարում Ջինիշյան հիշատակի ծրագիրը հրատարակեց համառոտ պատմական հաշվետվություն իր պատմության և մարդասիրական և հոգևորական աշխատանքի մասին:

Սիլվիա Քասբերգ Գուին Ամոնսի հեղինակած գիրքը, որը հրատարակվել է 2001 թվականին, կարելի է էլեկտրոնային տարբերակով ձեռք բերել նաև jinishian//resources/JinishianMemeorial-book.pdf.կայքում:
ՋՀԾ-ի և ԱՄՆ Երիցական եկեղեցու մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ կայքը
http:/ / www.pcusa.org/ jinishian/

  • Ինչ է ԱՄՆ Երիցական եկեղեցին և որտեղ է տեղակայված:

ԱՄՆ Երիցական եկեղեցին աջակցում է ինքնազարգացմանը, օգնում աղետների ժամանակ, փորձում է վերացնել սովը, աջակցում առաքելությանը, քարոզում ավատարանը, բուժում հիվանդներին, և կրթում նոր սերնդին ապագայի համար:
ՋՀՀ-ն հաշվետու է միայն Նախարարների Համաշխարհային Պատվիրակությանը, որը եկեղեցուն լիազորություններ է տալիս ամեն տեղ քարոզել Հիսուս Քրիստոսի համոզմունքները: Անձնակազմը, որը բաղկացած է 100 հոգուց, բաժանված է երեք հիմնական աշխատանքային ուղղությունների: Մեկն ուղարկում է մարդկանց, մյուսն ուղարկում է միջոցներ, իսկ երրորդը` համագործակցություն հաստատում գործընկեր եկեղեցիների հետ:

ԱՄՆ Երիցական եկեղեցին  տեղակայված է Լուիսվիլում, Կենտուկի, ԱՄՆ

 

Երիցական եկեղեցի (ԱՄՆ)


Տարեկան հաշվետվություն 2012

Շնորհակալական ուղերձներ

Charlotte Tanner
Date: Jan 10, 2010


“… I was privileged to see the stunning beauty of Armenia, experience the authentic life of the country, and receive the hospitality of the Armenian people. First hand I witnessed the differenc...

Մինչև մեկ տարեկան երեխայի խնամքը գիրք


You are here  : JMF - ՀՏՀ

Ֆինանսավորողներ

 
   

 

Անհատ ֆինանսավորողներ

Մարի Հարաթունյան   Ջ. Ջորջ Մամուրյան
Վարդկես Կասունի   Լուսի Ջանջիգյան
Արլին Լոմացո   Սերժ Թոմասյան
Էլմեր Ռ. Ֆրիմոթ   ՀՀ ԿԲ անձնակազմ
Փիթր Գուրջյան   Լուսի Հովսեփյան
Ռոնալդ Օջակյան   Քլեյթոն Կարլայլ
Լոիս Արոյան   Լուսի Ս. Միսսիրյան
    Վարուժան Ավեդիկյան
    Դավիդ և Կլաուդիա Նելսոններ
     
     

Գործընկերներ

Primary Healthcare Reform Project

Eurasia Partnership Foundation     

       NKR MOH