Jinishian Memorial Foundation

Նորություններ
Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մրցույթի հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, (այսուհետ` ՋՀՀ) իր` համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում համագործակցելով Վորլդ Վիժն-Հայաստան կազմակերպության հետ (այսուհետ` ՎՎ-Հայաստան), իրականացնում է «Վարդենիսի զարգացման նախաձեռնություն» ծրագիրը (ՎԶՆ-ծրագիր):

Ելնելով Վարդենիսի տարածաշրջանի համայնքների զարգացմանն ուղղված իրենց ռազմավարական նպատակներից` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը և ՎՎ-Հայաստան կազմակերպությունը ՎԶՆ ծրագրի  շրջանակներում` ներհամայնքային քաղաքացիական նախաձեռնությունները խթանելու նպատակով հայտարարում են Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ Վարդենիսի տարածաշրջանի հետևյալ գյուղական համայնքների միջև:

Ազատ Լճավան Կուտական Շատվան
Ավազան Խաչաղբյուր Մաքենիս Վանևան
Արեգունի Լուսակունք Նորաբակ Տորֆավան
Արփունք Կախակն Նորակերտ Տրետուք
Դարանակ Կութ Շատջրեք  Փոքր Մասրիկ

Մանրամասները ներկայացված են կից փաստաթղթում`ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ  ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ:

մանրամասն ...
 
Սոցիալական պատասխանատվության դրամաշնորհային ծրագրի մրցույթի հայտարարություն

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը  «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և Բաց Հասարակության Ինստիտուտ Օժանդակության հիմնադրամի հետ համագործակցաբար իրականացնում է «Համագործակցություն ֆերմերներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով» փոխառությունների  ծրագիրը: 

Ելնելով կազմակերպությունների ռազմավարական նպատակներից և վերը հիշատակված ծրագրի պահանջներից՝ Ջինիշյան հիշատակի հիմնադրամը հայտարարում է Սոցիալական Պատասխանատվության Դրամաշնորհային ծրագրի մրցույթ:

Սույն ծրագրի մրցույթին կարող են մասնակցել «Համագործակցություն ֆերմերներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով» փոխառություննրի ծրագրի մեջ ներգրավված և իրենց պարտականությունները լավագույնս կատարած կոոպերատիվները, կամ այդ կոոպերատիվների գործունեության տարածքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:

Մանրամասները ներկայացված են կից փաստաթղթերում`

  1. Սոցիալական պատասխանատվության դրամաշնորհային մրցույթի հայտարարություն
  2. Ծրագրի իրականացման աղյուսակ
  3. Աշխատակազմի աղյուսակ
  4. Բյուջեի օրինակ
  5. Նախագիծ-առաջարկ գրելու ուղեցույց
մանրամասն ...
 
Կայացավ ուսանողական բանավեճերի հանրապետական մրցաշարը

Սույն թվականի նոյեմբերի 20-21-ին «Քաղաքացիական ներգրավվածություն - ուսանողական բանավեճեր» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ուսանողական բանավեճերի հանրապետական մրցաշարը: Երևանից և ՀՀ մարզերից (Գյումրիից, Կապանից, Վանաձորից, Իջևանից, Գորիսից, Գավառից) ուսանողական թիմերը հավաքվեցին Երևան քաղաքում` եզրափակիչ բանավեճերի համար: Ուսանողները բանավիճեցին և պաշտպանեցին իրենց տեսակետներն այնպիսի կարևոր հասարակական խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են` կոռուպցիայի դեմ պայքարն, ընտանեկան բռնությունը և Հայաստանի ինտեգրումն Եվրամիությանը:

Ուսանողական բանավեճի հանրապետական մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս եկան երկու թիմ` Գավառի պետական համալսարանի թիմը և Երևանի հավաքական ուսանողական թիմը և բանավիճեցին «Հայաստանը պետք է ինտեգրվի Եվրամիության մեջ» թեմայի շուրջ: Բանավեճում հաղթող ճանաչվեց Երևանի հավաքական ուսանողական թիմը: Գավառի պետական համալսարանի թիմը զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը: Հաղթողներին շնորհվեցին պատվոգրեր և շքանշաններ:

մանրամասն ...
 
Քաղաքացիական հասարակության օր

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 19-ին Հայաստանում նշվում է Քաղաքացիական հասարակության օր: Այս տոնը կոչված է բնակչության լայն շերտերի շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և դարձնել նրանց այդ գաղափարի կրողը: Միջոցառմանը մասնակցում են քաղաքացիական հասարակության տարբեր կառույցներ, պետական և միջազգային կազմակերպություններ, որոնց թվում է նաև Ջինիշյան հիշատակի հիմնադրամը:

Այս տարի սեպտեմբերի 19-ին քաղաքացիական հասարակության  միջոցառումները`  այդ թվում հասարակական կաղմակերպությունների կողմից պատրաստված տեղեկատվական ցուցահանդեսը, Ֆորում-թատրոնը, բանավեճերը և ինտերակտիվ դասընթացները, ֆլեշմոբը, համերգը տեղի ունեցան Երևանի Սիրահարների այգում: Միջոցառման կարգախոսն էր «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք»:

մանրամասն ...
 
Բանավեճի հանրապետական մրցաշար “Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ” (ԵՆՀ) բանավեճի ակումբների ստեղծման ծրագրի շրջանակներում

Ջինիշյան հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ), Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստանի (ԲՀՀ) և «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպության (ԵՆ) համատեղ ուժերով իրականացվող և համաֆինանսավորվող «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» (ԵՆՀ) բանավեճի ակումբների ստեղծման ծրագրի շրջանակներում սույն թ-ի մայիսի 18-ին, 19-ին և 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցավ Բանավեճի Հանրապետական Մրցաշարը (ԲՀՄ):   

մանրամասն ...
 
Տաք ձմեռային կոշիկներ խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար ծրագրի հաշվետվություն

2011 թ-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամը նախաձեռնեց բարեգործական  մի նախաձեռնություն, որի նպատակն էր աջակցել ՀՀ հեռավոր գյուղերի խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաներին սառնաշունչ ձմեռային ամիսներին ունենալու տաք ձմեռային կոշիկներ: Սրանք այն երեխաներին են, որոնք ձմռան ամիսներին դպրոց չեն հաճախում կամ դպրոց են գնում մաշված կոշիկներով կամ հնամաշ հողաթափիկներով, որը չափազանց վատ է անդրադառնում նրանց առողջության վրա և հետագայում խրոնիկ հիվանդությունների պատճառ դառնում: ՋՀՀ-ն որպես թիրախ ընտրեց Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա տարածաշրջանները և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս տարածաշրջանները, որոնք հայտնի են ցուրտ և ձնառատ ձմեռային ամիսներով, որտեղ երկարատև ձմռան ընթացքում մարդիկ ապրում են մեկուսացված` անանցանելի ճանապարհների պատճառով և որտեղ բնակիչները մեծամասամբ անապահով են:

Այս շրջանների երեխաներին աջակցելու նպատակով` Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվեց էջ, ինֆորմատիվ/խնդրանք նամակներ ուղարկվեցին բազմաթիվ մարդկանց և կազմակերպությունների, հիմնադրամի գործընկերներին,  խորհրդի անդամներին և այլն:

2011 թվականի ընթացքում հնարավոր եղավ հայթայթել 14,501,457 ՀՀ դրամ/ 38,162 ԱՄՆ դոլար/: Տեղական ինքնակառավարման մարմինների և այդ շրջանների դպրոցների տնօրենների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ` հնարավոր եղավ ստեղծել Շիրակի և Գեղարքունիքի մարզերի Աշոցքի, Ամասիայի և Ճամբարակի, Վարդենիսի տարածաշրջանների դպրոցականների տվյալների բազան:

մանրամասն ...
 
A letter from Gary Payton in the United States (regional liaison for Russia, Belarus, Ukraine, Armenia and Poland)
There are no translations available.

Dear Friends in Christ,

The pinks of a gentle, cold dawn tinted the snowy slopes of Mount Ararat. Across the just-waking city of Yerevan, the majesty of this biblical mountain grew ever larger as morning sun glinted off the sides of the 16,854-foot peak. And, in the Book it is written, “in the seventh month, on the seventeenth day of the month, the ark came to rest on the mountains of Ararat” (Genesis 8:4).

Armenia: a land-locked nation of 3 million in the southern Caucasus, a former Republic of the Soviet Union and the first nation to adopt Christianity in the year 301.

Armenians: an ancient people who over the millennia have survived the onslaughts of invasion, conquest, natural disasters and genocide at the hands of an imperial power.

մանրամասն ...
 
Հանդիպում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպանի հետ

Փետրվարի 26-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամը պատիվ ունեցավ ընդունելու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին: Ողջունելով հյուրերին` Ջինիշյան հիշատակի հիմնադրամի/ ՋՀՀ/ գործադիր տնօրեն Էլիզա Մինասյանը ՋՀՀ պատմական ակնարկ կատարեց և ներկայացրեց կազմակերպության գործունեությունների շրջանակը: Հանդիպման ջերմ մթնոլորտը ՋՀՀ թիմին թույլ տվեց անկաշկանդ կերպով քննարկել ՋՀՀ ընթացիկ ծրագրերը տնտեսական զարգացման, առողջապահության, քաղաքացիական հասարակության, համայնքահեն զարգացման, կրթության և հոգևոր վերելքի ոլորտներում:

մանրամասն ...
 
Ջինիշյան հանձնաժողովի այցը Հայաստան. հանձնաժողովի անդամի տպավորությունները

Սինթիա Ուայթ, ՋՀԾ հանձնաժողովի անդամ
Երիցական եկեղեցու մարդկանց ինքնազարգացման կոմիտեի համակարգող

Հայաստանն ամենահին քաղաքակրթություն ունեցող երկրներից մեկն է, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը` որպես պետական կրոն: Հայաստանի ժողովուրդն պայքարով գոյատևում է և փորձում  հաղթահարել իր ողբերգական անցյալի հիշողությունները: Հայ ազգը միշտ պայքարել է անկախության, ժողովրդավարության և պայծառ ապագայի համար:  Ազգի ոգին և պատրաստակամությունը ներուժ են ստեղծում` երկիրը դուրս բերելու միջակության անվերջ շրջանից և նպաստելու տնտեսական և քաղաքական կյանքի բարգավաճմանը:

մանրամասն ...
 
Ջինիշյան հիշատակի հիմնադրամը նշեց իր 15-ամյա հոբելյանը

Հոկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի ունեցավ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի 15-ամյա հոբելյանի գլխավոր միջոցառումը: Համերգ-հանդիսությանը ներկա էին կառավարության ներկայացուցիչները, Ամերիկայի միացյալ նահանգների Ջինիշյան հիշատակի ծրագրի ղեկավար անձիք, հիմնադրամի խորհրդատվական մարմնի անդամները, Լիբանանում և Սիրիայում գործող Ջինիշյան հիշատակի ծրագրի տնօրենները և անձնակազմի անդամները, Հայաստանի Ջինիշյան հիշատակի հիմնադրամի գործընկերներն ու շահառուները, հիմնադրամի անձնակազմը, նրանց ընտանիքների անդամներն ու ընկերները:

մանրամասն ...
 


Երիցական եկեղեցի (ԱՄՆ)


Տարեկան հաշվետվություն 2012

Շնորհակալական ուղերձներ

Mary Pendleton
Date: Dec 07, 2009


“Thanks ever so much for the opportunity to experience the many facets of Armenia and Karabakh. There is much to process and so much to discuss about the trip and from the learning to which we we...

Մինչև մեկ տարեկան երեխայի խնամքը գիրք


You are here  : JMF - Նորություններ

Ֆինանսավորողներ

 
   

 

Անհատ ֆինանսավորողներ

Մարի Հարաթունյան   Ջ. Ջորջ Մամուրյան
Վարդկես Կասունի   Լուսի Ջանջիգյան
Արլին Լոմացո   Սերժ Թոմասյան
Էլմեր Ռ. Ֆրիմոթ   ՀՀ ԿԲ անձնակազմ
Փիթր Գուրջյան   Լուսի Հովսեփյան
Ռոնալդ Օջակյան   Քլեյթոն Կարլայլ
Լոիս Արոյան   Լուսի Ս. Միսսիրյան
    Վարուժան Ավեդիկյան
    Դավիդ և Կլաուդիա Նելսոններ
     
     

Գործընկերներ

Primary Healthcare Reform Project

Eurasia Partnership Foundation     

       NKR MOH