 ՋՀՀ-ն իր հիմնադրման օրվանից ի վեր օժանդակել է սոցիալական ապահովության ծրագրերին և կարևորում է հետևյալ չորս հիմնական բնագավառներում իրականացվող գործունեությունները` սննդի, առողջապահության և հիգիենայի, բնակարանային ու ենթակառուցվածքային և մշակութային ու հոգևոր բնագավառներում:
2004 թվականից ի վեր ՋՀՀ-ն սոցիալական օգնություն է ցուցաբերել իր` սոցիալական ապահովության և արագ արձագանքման ծրագրերի շրջանակներում:
- ՋՀՀ սոցիալական ապահովության ծրագրերի շրջանակներում նյութական, հոգևոր ու մշակութային օժանդակություն են ցուցաբերվում այն անհատներին և խմբերին, որոնք անկարող են իրենք իրենց օգնել, ներառյալ որբեր, անապահով ընտանիքներից երեխաներ, չքավոր մեծահասակներ, միայնակ մայրեր և մտավոր ու ֆիզիկական թերություններով երեխաներ:
ՋՀՀ արագ արձագանքման ծրագրերը իրենց բնույթով ընդհանրապես կարճատև և ինտենսիվ են` մշակված օգնելու այն համայնքներին կամ անհատներին, որոնք զոհ են դարձել բնական կամ մարդկային աղետների: Օգնությունն իր մեջ կարող է ներառել ժամանակավոր սննդի պաշարների, դեղորայքի, հիգիենիկ պարագաների կամ ժամանակավոր ապաստանի տրամադրումը:
Տարիների ընթացքում ՋՀՀ-ն աստիճանաբար կրճատել է օգնության ծրագրերի ֆինանսավորումը: Ակնկալվում է, որ ՋՀՀ ռազմավարության հեռանկարային արդյունքը կլինի կառավարության կողմից սոցիալական օգնության տրամադրումը:
2009 թ-ից սկսած Օգնության և Հոգևոր Վերելքի ոլորտի ծրագրերը հաստատվում են ՋՀՀ-ի Կրթական ծրագրի շրջանակներում: Նշված ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կայքի Կրթական ծրագիր բաժնում:
|
|
Շահառուների նկարագրությունը. Հայաստանի տարածքում ռիսկային խմբի մոտ 5,500 երեխա և նրանց ընտանիքները, օրական 15 զանգ, կստանան հեռախոսային խորհրդատվություն: Մինչև 1,000 երեխա օգնություն կստանա Երեխաների աջակցության կենտրոնի թիմի կողմից: |
|
Շահառուների նկարագրությունը. 70 դպրոցահասակ երեխա անապահով ընտանիքներից Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ թիվ 1 դպրոցից և մոտ 80 երեխա Երևանի թիվ 8 հատուկ դպրոցից |
|
Շահառուների նկարագրությունը. Մոտ 150 երեխա անապահով ընտանիքներից, որոնք ներկայումս ապրում են երեխաների խնամքի ու պաշտպանության հատուկ դպրոցում
|
|
Շահառուների նկարագրությունը. Փառատոնի մասնակիցներն ու երաժիշտները` նվազագույնը 19000 մարդ |
|
Շահառուների նկարագրությունը. 565 գիշերօթիկ դպրոցի երեխա և 7 հաշմանդամ կին |
|
Շահառուների նկարագրությունը. 10-15 տարեկան 950 երեխա Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և Արմավիրի մարզերի հեռավոր գյուղերից |
|
Շահառուների նկարագրությունը. 10-15 տարեկան մոտ 200 երեխա Լոռու և Սյունիքի մարզի 5 հեռավոր գյուղերից |
|
Շահառուների նկարագրությունը. 174 երեխա Երևանի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզի կարիքավոր ընտանիքներից |
|
Շահառուների նկարագրություն. 850 երեխա ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներից և մանկատներից |
|
Շահառուների նկարագրությունը. 500 երեխա, երիտասարդ և մեծահասակ Շուշիից և ԼՂՀ ու ՀՀ տարբեր մարզերից |
|
Շահառուների նկարագրությունը. 131 երեխա Երևանի և ՀՀ տարբեր մարզերի (Երևան, Վանաձոր, Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք) անապահով ընտանիքներից |
|
Շահառուների նկարագրությունը. 850 երեխա ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներից և մանկատներից |
|
Շահառուների նկարագրությունը. 2,340 երեխա կարիքավոր ընտանիքներից |
|
Շահառուների նկարագրությունը. 11-16 տարեկան 43 երեխա ԼՂՀ Ասկերանի շրջանից |
|
Շահառուների նկարագրությունը. 336 դպրոցահասակ երեխա Կապանի, Սիսիանի և Սյունիքի մարզի այլ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներից |
|
Շահառուների նկարագրությունը. Ամբողջ աշխարհի հայությունը |
|
Շահառուների նկարագրությունը. Տարեկան մոտ 2000 պարի սիրահարներ և 50 հոգի անսամբլի աշխատակազմից |
|
|
|
|