ՋՀՀ-ն 2004 թվականին բացեց իր Քաղաքացիական հասարակության բաժինը, որտեղ առաջնահերթությունը տրվում է այն ծրագրերին և գործունեություններին, որոնք խթանում և հեշտացնում են երիտասարդության մասնակցությունը ուժեղ և առողջ քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացի մեջ և ընդյանում նրանց մտահորիզոնը և հասկացությունը քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ` որպես Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման կարևոր գործոն:
Իր ռազմավարական նպատակներին հասնելու համար ՋՀՀ-ն պետք է լուծի հետևյալ հիմնախնդիրները.
Բարձրացնել երիտասարդության գիտելիքները մարդու իրավունքների, գենդերային, իրավական և կառավարական հիմնախնդիրների վերաբերյալ:
Զարգացնել երիտասարդության գործնական հմտությունները` տվյալ գիտելիքի և հմտությունների կիրառման համար:
Երիտասարդության մոտ բարձրացնել քաղաքացիության և կամավորականության զգացումը:
ՋՀՀ-ն նաև իր առաջնահերթությունների շարքին է դասում այն գործունեությունները, որոնք տարբեր մակարդակներում օժանդակում են քաղաքացիական հասարակությամբ զբաղվող կազմակերպություններին` նպատակ ունենալով ուժեղացնել և խթանել քաղաքացիների ավելի մեծ զանգվածի ներգրավվածությունը:
Համայնքային մակարդակով ՋՀՀ-ն օգնում է հիմնել և աշխատում է ուղղակիորեն Համայնքահեն կազմակերպությունների հետ, որոնք կոչված են հայտնաբերելու և լուծելու բնակչության բոլոր շերտերի խնդիրները և ներկայացնելու համայնքների կարիքներն ու իրավունքները համայնքային և ազգային մակարդակով:
Ազգային մակարդակով ՋՀՀ-ն օժանդակում է ամենաարդյունավետ հասարակական կազմակերպությունների գործունեություններին, որոնք գործում են տարբեր ոլորտներում (առողջապահություն, կրթություն, մարդու իրավունքներ և այլն) և օժանդակում քաղաքացիների այնպիսի խմբի ձևավորմանը, որոնք ունեն ընտրողների մեծ զանգված և մեխանիզմներ քաղաքացիական մասնակցության համար:
Ինստիտուցիոնալ մակարդակով ՋՀՀ-ն համագործակցում և օժանդակում է այն հաստատություններին, որոնք վերապատրաստման դասընթացների և տեխնիկական օժանդակության միջոցով աջակցում են ՀԿ-ներին և համայնքահեն կազմակերպություններին:
Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներ` 600 ուսանող, անուղղակի շահառուներ` երեք համալսարանի ուսանողներ, ուսանողական խորհրդի անդամներ և ադմինիստրացիա
Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներ` 400 ուսանող, անուղղակի շահառուներ` երեք համալսարանի ուսանողներ, ուսանողական խորհրդի անդամներ և ադմինիստրացիա
Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 7 համալսարանի 2,000 ուսանող և հարակից համայնքների 1,000 երիտասարդ` պահպանելով գենդերային հավասարակշռությունը: Ծրագրի անուղղակի շահառուներն են 7 համալսարանի ուսանողները, ուսխորհրդի անդամները, համալսարանի ադմինիստրացիան և ընդհանրապես Հայաստանի հասարակությունը
Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 7 համալսարանի 2000 ուսանող և հարակից համայնքների 1,000 երիտասարդ` պահպանելով գենդերային հավասարակշռությունը: Ծրագրի անուղղակի շահառուներն են 7 համալսարանի ուսանողները, ուսխորհրդի անդամները, համալսարանի ադմինիստրացիան և ընդհանրապես Հայաստանի հասարակությունը
Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 7 համալսարանի 4,500 ուսանող և հարակից համայնքների 2,000 երիտասարդ` պահպանելով գենդերային հավասարակշռությունը: Ծրագրի անուղղակի շահառուներն են 7 համալսարանի ուսանողները, ուսխորհրդի անդամները, համալսարանի ադմինիստրացիան և ընդհանրապես Հայաստանի հասարակությունը
Շահառուների նկարագրությունը. Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի բնակիչներ, որոնք հայտնվել են կասկածյալների և մեղադրյալների կարգավիճակում և զգում են հանրային պաշտպանների ծառայությունների կարիք
Շահառուների նկարագրությունը. Տարեկան մոտ 10-15 աշակերտ պետական և մասնավոր մանկատներից, կարիքավոր պատանիներ և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են էլեկտրական աշխատանքների վարպետությամբ:
Շահառուների նկարագրությունը.Ծրագրի ուղղակի շահառուները 4 հոգի են` Մարդու իրավունքների գրասենյակից, համայքահեն կազմակերպություններից/ՀԿ-ներից: Անուղղակի շահառուներն են համայնքի անդամները, երիտասարդությունը և տեղական կառավարման մարմինները
Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուները թվով 35 աշակերտ են (20-ը ՋՀՀ «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր» (ՔԵԳՔ) ծրագրից և ևս 15 հոգի ԵՀՀ-ի «Երիտասարդության բանկ» (ԵԲ) ծրագրից), ՋՀՀ որոշ անդամներ, ԵՀՀ անձնակազմը և այլ հրավիված հյուրեր/խաղացողներ մայրաքաղաքից: Ծրագրի անուղղակի շահառուներ են հանդիսանում այլ երիտասարդներ ԵԲ և ՔԵԳՔ ծրագրերից և այն համայնքներից, որտեղ այս աշակերտները պատրաստվում են աշխատել:
Շահառուների նկարագրությունը.Ծրագրի ուղղակի շահառուները` 7 համալսարան: Յուրաքանչյուր համալսարանից առնվազն 280 ուսանող ուղղակիորեն կներգրավվի ծրագրային գլխավոր գործողությունների մեջ: Ծրագրի անուղղակի շահառուներն են համալսարանների ադմինիստրացիաները, ուսանողների ընտանիքները, ընկերները և նրանց համայքների բնակիչները
Շահառուների նկարագրությունը. Անմիջական շահառուները 1200-1600 բարձր դասարանցիներն են: Ծրագրի շահառու են նաև ընտրված 80 դպրոցի աշակերտությունը, ուսուցիչները և ադմինիստրացիաները
Շահառուների նկարագրությունը. Անմիջական շահառուները 100 միջն. դպրոցների մոտ 2000 բարձր դասարանցիներն են: Ծրագրի շահառու են նաև այդ դպրոցների աշակերտությունը, ուսուցիչները և ադմինիստրացիաները:
Շահառուների նկարագրությունը. Անմիջական շահառուները` 103 միջն. դպրոցների մոտ 120 աշակերտ և 20 ուսուցիչ: Ծրագրի շահառու են նաև այդ դպրոցների աշակերտությունը, ուսուցիչները և ադմինիստրացիաները:
Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուները` 220 աշակերտ /120-ը որպես բանավիճող և 100-ը որպես դիտորդ դահլիճում/ Երևանի և Հայաստանի 11 այլ քաղաքի դպրոցներից: Անուղղակի շահառուները` Երկիր Մեդիա հեռուստաընկերության հանդիսատեսը, դպրոցների ադմինիստրացիաները, աշակերտները և նրանց ծնողները