Հայաստանի հանրապետության խորհրդատվական կոմիտեի անդամներ

Արմինե Հովհաննիսյանը Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրենն է, ով մշակել է կիրառական տնտեսագիտության և քաղաքացիական կրթություն առարկաների դպրոցական ծրագիրը: Տիկին Հովհաննիսյանը նաև Օրրան  բարեգործական կազմակերպության հիմնադիրն ու խորհրդի նախագահն է, որի առաքելությունը մուրացիկ ու անապահով երեխաներին, ինչպես նաև ծերերին օգնություն ցուցաբերելն է: Արմինե Հովհաննիսյանն ուսանել է ամերիկյան առաջատար ուսումնական հաստատություններում` ստանալով հումանիտար գիտությունների բնագավառում բակալավրի աստիճան` դիվանագիտություն և միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ (Լոս Անջելեսի Արևելյան քոլեջ) և իրավաբանության դոկտորի աստիճան (Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ): Տիկին Հովհաննիսյանը հեղինակել է 9-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված Քաղաքացիական կրթություն դպրոցական դասագիրքը: Իր աշխատանքային գործունեության ընթացքում; արժանացել է բազմաթիվ պարգևների և շնորհագրերի, որոնց թվում են Միջազգային պատանեկան նվաճումների կողմից շնորհված Պլատինե նվաճումներ շնորհագիրը և մարդասիրական սկզբունքների հաստատման համար շնորհված Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալը: Տիկին Հովհաննիսյանը հինգ զավակի մայր է:
Խորհրդատվական կոմիտեում գործունեություն է ծավալում 2008 թվականից:

Կարինե Ղուկասյանը «Ամիրդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտի պրոռեկտորն է: Նա նաև «Առողջ կյանք» ՀԿ-ի նախագահն է: Կարինե Ղուկասյանը մասնակցել է ստոմատոլոգիական թեմաներով մի շարք տեղական ու միջազգային ծրագրերի:
Խորհրդատվական կոմիտեում գործունեություն է ծավալում 2008 թվականից:

Վարուժան Ավետիքյանն աշխատում է Հայաստանի կենտրոնական բանկում` որպես իրավաբանական վարչության պետ: Նա նաև բիզնես իրավունք, բանկային և ֆինանսական իրավունք է դասավանդում Հայաստանի ֆրանսիական համալսարանում: Նա ուսանել է եվրոպական ու ամերիկյան ուսումնական հաստատություններում: Նա ունի իրավագիտության մագիստրոսի աստիճան ֆինանսական և բանկային իրավունք, Եվրոպական միության առևտրային իրավունք բնագավառներում: Պարոն Ավետիքյանը հեղինակել է մի շարք հետազոտական աշխատանքներ հակակոռուպցիայի, թրաֆիքինգի, քրեական օրենսգրքի շուրջ:
Խորհրդատվական կոմիտեում գործունեություն է ծավալում 2008 թվականից:


Տեր Պարույր քահանա Ավետիսյանը, ավարտելով Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցը և Գևորգյան ճեմարանի վեցերորդ լսարանը, 2001 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրվել է քահանա` ձեռամբ Կանադայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ  Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի: Ամենայն Հայոց կաթողիկոս Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի բարձր տնօրինությամբ ծառայության է կոչվել Սուրբ Հռիփսիմե վանքում կիրակի օրերը քահանայագործելու` շաբաթվա մյուս օրերին որպես ներեկեղեցական հարաբերությունների պաշտոնյա աշխատելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը:
Խորհրդատվական կոմիտեում գործունեություն է ծավալում 2004 թվականից: