Հոդախախտի ուշ ախտորոշում

Աբրահամյան Նանե, Գյումրի քաղաքից, 2 տարեկան
Նանեի ծնողները դիմել են Արաբկիր Բժշկական կենտրոն`  երեխայի քայլվածքի խանգարման պատճառով: Ռենտգեն նկարահանում կատարելուց հետո երեխայի մոտ հայտնաբերվել է երկկողմանի բնածին հոդախախտ: Ծնողների հետ  զրուցելուց հետո պարզվեց, որ երեխայի տատիկը, լինելով բուժաշխատող անտարբեր վերաբերմունք է ցուցաբերել ուլտրաձայնային հետազոտության հանդեպ և չի թողել իրականացնել այն: Սակայն, երբ երեխան սկսել է քայլել, տատիկն ինքը նկատելով երեխայի անսովոր քայլվածքը և գիտակցելով իր` ժամանակին կատարած ոչ ճիշտ որոշման լրջությունը,  ծնողներին ստիպել է երեխային ցույց տալ համապատասսխան մասնագետի:

Այժմ երեխան գտնվում է ստացիոնար բուժման մեջ Արաբկիր ԲԿ-ում, որի ընթացքում բժիշկները կփորձեն կոնսերվատիվ եղանակով ուղղել երեխայի  հոդախախտը` օգտագործելով գիպսային վիրակապեր, իսկ հետագայում` նաև զատող շինա: Երեխան կգտնվի հսկողության տակ մինչև բուժման լիակատար ավարտը: Սակայն, ուշ դիմելու պատճառով` քայլելուց հետո, երբ դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան երեխայի կոնքազդրային հոդերը, չի բացառվում, որ որոշակի տարիքում, բժիշկները կարող են երեխային առաջարկել նաև վիրահատական միջամտություն:

Ծրագրի մասին ...