Քաղաքացիական երկխոսություն եվ գործնական քայլեր հանուն փոփոխության Վրաստանում 2023-2024

Շահառուների նկարագրությունը. մոտավորապես 50 ուսանողներ/երիտասարդներ Վրաստանում՝ (հիմնականում հայկական ծագումով) գենդերային բալանսի պայմանով ընտրված:

Ծրագրի իրականացման վայրը. Թբիլիսի և Վրաստանի այլ շրջաններ

Ծրագրի նպատակը. բարձրացնել հայերի քաղաքացիական մասնակցության մակարդակը Վրաստանում՝ աջակցելով և խրախուսելով Վրաստանի հայ երիտասարդներին/ուսանողներին ավելի ակտիվ, ունակ և տեղեկացված քաղաքացու դեր խաղալ երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական անմիջական և երկարաժամկետ զարգացման գործում՝ մտքում ունենալով Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական, սոցիալական և քաղաքական կապերի ուժեղացումը:

Ծրագրի խնդիրները.

  1. Բարձրացնել Վրաստանում հայ ուսանողների/երիտասարդության քաղաքացիական ակտիվության և հասարակական ներգրավվածության աստիճանը:
  2. Զարգացնել ուսանողների՝ քաղաքացիական հասարակությանն առնչվող հարցերի վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները և բարձրացնել նրանց քաղաքացիական մասնակցության աստիճանը:
  3. Խթան հանդիսանալ ուսանողների/երիտասարդության համար, որպեսզի նրանք ուսումնասիրեն քաղաքացիական խնդիրները տեղական համայնքներում, վեր հանված խնդիրների լուծմանն ուղղված գտնեն մոտեցումներ և համապատասխան քայլեր ձեռնարկեն:
  4. Համագործակցություն սկսել պետական իշխանության հետ վեր հանված խնդիրներին լուծում տալու նպատակով:
  5. Բարելավել հասարակական և քաղաքացիական խնդիրների վերաբերյալ հաղորդակցության և համագործակցության ցանցը Վրաստանում հայ և այլազգի երիտասարդների միջև:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը15 նոյեմբերի 2023
Ավարտը15նոյեմբերի 2024
Համակարգող / պատասխանատուՌուբեն Կրիկյան
ԻրականացնողՀայ Առաքելական Ուղղափառ ՍԲ եկեղեցու Վիրահայոց թեմ
ՖինանսավորումՀՀ դրամ  2,920,000 ԱՄՆ դոլար 7,300 
Շահառուների թիվը50