Ձմեռային կոշիկներ Արցախահայ դպրոցականների համար

Շահառուների նկարագրությունը. ուղղակի շահառուներն են 700 դպրոցահասակ երեխաներ, ովքեր տեղահանվել են Արցախից և ներկայումս վերաբնակեցվել են Գեղարքունիքի մարզի 60 համայնքներում: Անուղղակի շահառուներն են հայ կոշիկ արտադրողները և նրանց ընտանիքները:

Ծրագրի իրականացման վայրը. Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքներ (3 շրջան և 57 գյուղ):

Ծրագրի նպատակը.

  • Նպաստել Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում վերաբնակեցված երեխաների շարունակական պատշաճ կրթությունը՝ ապահովելով տաք ձմեռային կոշիկներ (նպաստել երեխաների հաճախակի հիվանդանալու ռիսկի նվազեցմանը և նպաստել նոր դպրոցական միջավայրում երեխաների ներգրավվածության և տեղահանման բարդությունների նվազեցմանը):
  • Անուղղակի նպատակն է աջակցել Հայաստանում կոշիկի արտադրությանը:

Ծրագրի խնդիրները.

  • Մինչև 2023 թվականի դեկտեմբերի վերջը ապահովել Արցախից տեղահանված և  Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սևան, Ճամբարակ համայնքներում վերաբնակեցված ընտանիքների երեխաների տաք ձմեռային կոշիկները:
  • Ժամանակավորապես բարելավել շահառուների սոցիալ-տնտեսական վիճակը՝ կրճատելով երեխաներին դպրոց ուղարկելու ծախսերը:
  • Խթանել կոշիկի արտադրությունը Հայաստանում՝ ապահովելով ժամանակավոր եկամտի աղբյուր տեղացի արտադրողների համար:
Ծրագրի տեսակըՋՀՀ նախաձեռնություն
Սկիզբը16 հոկտեմբերի 2023
Ավարտը25 փետրվարի 2024
Համակարգող / պատասխանատուԳևորգ Աբոյան
 Ջինիշյան հիշատակի հիմնադրամ
Համագործակցող / գործընկեր կազմակերպություն

Գեղարքունիքի մարզի մարզպետարաններ և դպրոցներ

Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 500,000 ԱՄՆ դոլար 1,250
Ֆինանսավորում համաֆինանսավորողի կողմիցՀՀ դրամ  14,000,000 ԱՄՆ դոլար 35,000
Շահառուների թիվը700