Խաղացեք ազնիվ ծրագրի արդյունքների ներկայացում

Սույն թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ Խաղացեք ազնիվ ծրագրի արդյունքների ներկայացումը: Ծրագրի նպատակն է խթանել մարդու իրավունքների մշակույթը Հայաստանում՝ մանուկ հասակից երեխաների մեջ սերմանելով մարդու իրավունքների արժեքները և սկզբունքները: Ծրագիրն իրականացվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում տրվեց ծրագրի ամփոփ նկարագիրը և ներկայացվեցին ծրագրի արդյունքները, որին հաջորդեց Խաղացեք ազնիվ ծրագրի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը: Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Կրթության ազգային ինստիտուտից, տեղական և միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ծրագրի շահառու հանդիսացող դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և ծնողներ: Ներկաները հնարավորություն ունեցան իրենց կարծիքն արտահայտել ծրագրի վերաբերյալ, հանդես գալ նոր առաջարկություններով և ներկայացնել իրենց տեսլականը ծրագրի ապագա ընթացքի վերաբերյալ: