Խաղացեք ազնիվ

Շահառուների նկարագրությունը. Թիրախված շահառուների միջին քանակը կազմում է 6-12 տարեկան 1,300 երեխա Երևան քաղաքի 3 դպրոցից 

Ծրագրի իրականացման վայրը. ք. Երևան

Ծրագրի նպատակը. խթանել մարդու իրավունքների մշակույթը Հայաստանում՝ մանուկ հասակից երեխաներին սովորեցնելով մարդու իրավունքների սկզբունքները և արժեքները 

Ծրագրի խնդիրները.

  • 6-12 տարեկան 1,300 երեխայի շրջանում զարգացնել մարդու իրավունքների արժեքների խոր հասկացողություն և սովորեցնել նոր հմտություններ՝ զարգացնելով նրանց վերաբերմունքը և վարքագիծը՝ մարդու իրավունքների ոչ-ֆորմալ կրթության խաղերի և ինտերակտիվ գործողությունների միջոցով,    
  • բարելավել ոռնվազն 3 դպրոցից 63 ուսուցչի /տարրական և միջնակարգ մակարդակի/ գիտելիքները մարդու իրավունքների կրթության վերաբերյալ՝ վերապատրաստման կարճ դասընթացների միջոցով և ստեղծել ֆասիլիտատորների խումբ, ովքեր կգործեն որպես Խաղացեք ազնիվ ծրագրի տարածողներ: 
  • բարձրացնել մարդու իրավունքների սկզբունքների վերաբերյալ տեղեկացվածության և հասկացման մակարդակը երեխաների ծնողների շրջանում՝ ներգրավվելով նրանց ծրագրի մեջ որպես հիմնական շահառու 
Ծրագրի տեսակըԻնքնակամ ներկայացված
Սկիզբը1 հոկտեմբերի 2016
Ավարտը30 հուլիսի 2017
Համակարգող / պատասխանատուՌուբեն Կրիկյան
Դոնոր կազմակերպությունԱՄՆ դեսպանատուն Երևանում
Ֆինանսավորում դոնոր կազմակերպության կողմիցՀՀ դրամ 7,531,790 ԱՄՆ դոլար 15,371
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 2,420,600 ԱՄՆ դոլար 4,940
Շահառուների թիվը1,300