Շահառուների նկարագրությունը. Գյումրիի և ողջ Շիրակի մարզի 18-35 տարեկան 11 երիտասարդ
Ծրագրի իրականացման վայրը. Գյումրի, Շիրակի մարզ
Ծրագրի նպատակը. Խթանել Գյումրիի և ամբողջ մարզի տնտեսական զարգացումը` խրախուսելով տեղի խելացի երիտասարդներին դառնալ արժեքավոր կապիտալ, որը կնպաստի ձեռնարկություների` որպես տնտեսության շարժիչ ուժերի արդյունավետ գործունեությանը:
Ծրագրի խնդիրները.
- Իրականացնել Շիրակի մարզի աշխատաշուկայի միտումների մշտադիտարկումներ` ուսումնասիրելով տեղական գործատուների պահանջներն ու աշխատանք փնտրողների կարիքները:
- Տեղի երիտասարդ մասնագետներին դարձնել ավելի մրցունակ աշխատաշուկայում` նրանց տալով ժամանակակից և պահանջված ունակություններ, հմտություններ և հոգեբանական պատրաստվածություն:
- Կայունացնել տեղական աշխատաշուկան` ապահովելով աշխատանք փնտրողի և գործատուի արդյունավետ հաղորդակցությունը:
- Խթանել տեղական ձեռնարկությունների հզորացումը` ապահովելով որակով ու մասնագիտացված ակտիվներով:
Ծրագրի տեսակը | Ծառայությունների մատուցման պայմանագիր |
Սկիզբը | 6 ապրիլի 2018 |
Ավարտը | 8 հունիսի 2018 |
Համակարգող / պատասխանատու | Լիանա Սարգսյան |
Իրականացնող | Բիզնեսի աջակցման կենտրոն /ԲԻ ԷՍ ՍԻ/ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 297,000 ԱՄՆ դոլար 612 |
Շահառուների թիվը | 11 |