«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի՝ մարզերում զբաղվածության ստեղծմանն ուղղված համատեղ ծրագրի ամփոփիչ միջոցառումը
26 հոկտեմբերի, 2021թ.
Սույն թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ Խաղացեք ազնիվ ծրագրի արդյունքների ներկայացումը: Ծրագրի նպատակն է խթանել մարդու իրավունքների մշակույթը Հայաստանում՝ մանուկ հասակից երեխաների մեջ սերմանելով մարդու իրավունքների արժեքները և սկզբունքները: Ծրագիրն իրականացվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում: Հանդիպման ընթացքում տրվեց ծրագրի ամփոփ նկարագիրը և ներկայացվեցին ծրագրի արդյունքները, որին հաջորդեց Խաղացեք ազնիվ ծրագրի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը: Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Կրթության ազգային ինստիտուտից, տեղական և միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ծրագրի շահառու հանդիսացող դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և ծնողներ: Ներկաները հնարավորություն ունեցան իրենց կարծիքն արտահայտել ծրագրի վերաբերյալ, հանդես գալ նոր առաջարկություններով և ներկայացնել իրենց տեսլականը ծրագրի ապագա ընթացքի վերաբերյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տնօրեն Էլիզա Մինասյանին և նույն հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանին: Ողջունելով հյուրերին` Լևոն Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի դպրոցներում լրացուցիչ կրթության ապահովման ուղղությամբ տարվող «Ջինիշյան» հիմնադրամի գործունեությունից: «Հանրակրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումների շրջանակում կարևոր նշանակություն է տրվելու լրացուցիչ կրթական ծրագրերին և այս համատեքստում առաջնային է դպրոցներում արդեն քննություն բռնած ծրագրերի փորձի ուսումնասիրությունը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ ծրագրի Սիսիան և Կապան քաղաքների, ինչպես նաև Շաքի և Բռնակոթ գյուղերի դպրոցների բանավեճի ակումբների անդամները հոկտեմբերի 28-ին այցելության էին եկել ՄԱԿ-ի գրասենյակ: Նրանք առաջին անգամ էին այցելում ՄԱԿ-ի գրասենյակ: ՄԱԿ ՀՏՎ իրազեկման գծով պատասխանատու Հասմիկ Սարգսյանը սիրով ծանոթացրեց աշակերտներին ՄԱԿ-ի գործունեության հետ, ներկայացրեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պատմությունը: Աշակերտներն ուշի ուշով հետևում էին 1992 թվականի դեկտեմբերից ի վեր Հայաստանում իրականացրած ՄԱԿ-ի ծրագրերին և արդյունքներին: 1992 թվականի մարտի 2-ին Հայաստանն անդամակցել է ՄԱԿ-ին, ստորագրել և վավերացրել է միջազգային մի շարք պայմանագրեր: ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմված 15 մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից և ծրագրերից` մինչ այսօր իրականացնում է բազմաթիվ ծրագրեր սկսած ծայրահեղ աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերից մինչև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, գենդերային բռնության, մայրական մահացության կրճատման, ներառական կրթության ներմուծմանն ուղղված ծրագրեր:
Հոկտեմբերի 26-ին և 27-ին ԵԱՀԿ գրասենյակի նախասրահը լի էր դպրոցականներով: Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ ծրագրի Մասիսի, Աշտարակի, Սիսիանի և Կապանի բանավեճի ակումբի անդամներն այցելության էին եկել ԵԱՀԿ գրասենյակ: ԵԱՀԿ-ի մասին դպրոցականներն առաջին անգամը չէ, որ լսում էին: Նրանք տեղեկացված էին ԵԱՀԿ-ի գործունեության մասին, բայց այլ է, երբ անձամբ ես այցելում գրասենյակ, շփվում աշխատակիցների հետ, մի քանի ժամով գրասենյակի ներսում զգում աշխատանքի ռիթմը:
Սույն թվականի հոկտեմբերի 27–ին ՋՀՀ-ն իր «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպեց այց դեպի Ազգային ժողով Գավառի թիվ 1, թիվ 2 և ավագ դպրոցների, Կարմիրգյուղի թիվ 1, Վարդենիսի թիվ 3 դպրոցների, Կարճաղբյուրի և Ծովակի միջնակարգ դպրոցների, Գյումրու թիվ 42 դպրոցի, Մարմաշենի, Ցողամարգի և Արեգնադեմի միջնակարգ դպրոցների բանավեճի ակումբների անդամների համար: Այցելության ընթացքում գրադարանի տնօրեն Ֆաթմա Խաչատրյանն աշակերտներին ներկայացրեց Ազգային ժողովի պատմությունը, որից հետո աշակերտները շրջեցին խորհրդարանի շենքում և ներկա գտնվեցին ԱԺ նիստին` ականատես լինելով որոշ պատգամավորների ելույթներին:
Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հանձնաժողովի գործունեության ոլորտները, ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակարգն ու օրենսդրական նախաձեռնությունների մշակման և որոշումների կայացման ընթացակարգերը, օրենսդիր մարմնի գործունեությունը և լիազորությունները: Նա նաև անդրադարձավ հանրային հետաքրքրություն ներկայացնող սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նախագծի ընձեռած հնարավորություններին: Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Արտակ Դավթյանին և ստացան սպառիչ պատասխաններ:
Դեկտեմբերի 8–ին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամն իր «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպեց այց Ազգային ժողով Ճամբարակի թիվ 2, թիվ 4 դպրոցների, Մարտունի, Գետիկ, Մեծ Մասրիկ և Աչաջուր գյուղերի դպրոցների բանավեճի ակումբների անդամների համար: Այցելության ընթացքում Տեղեկատվական վարչության պետ Մարուսյա Ասատրյանն աշակերտներին ներկայացրեց Ազգային ժողովի պատմությունը, որից հետո աշակերտները շրջեցին խորհրդարանի շենքում և ներկա գտնվեցին ԱԺ նիստերի դահլիճում ընթացող գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահը ներկայացրեց հանրապետության օրենսդիր մարմնի աշխատանքը, երկրի ներքաղաքական իրավիճակը և սահմանադրական փոփոխություններից սպասվող ակնկալիքները: Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հարցերն ուղղեցին Հերմինե Նաղդալյանին՝ ուղղված Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ անցկացված հանրաքվեին և կրթական ոլորտում առկա խնդիրներին:
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ 2015-2016» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 26-ին և 29-ին կազմակերպեց ճանաչողական և ուսուցողական այց «Էյ-Թի-ՓԻ» բարեգործական հիմնադրամ: Ընդգրկված էին Երևանի թիվ 103 և 127 ավագ դպրոցների, Ապարանի շրջանի Ափնա ու Վարդենուտ, Թալինի շրջանի Աշնակ և Նոր Բազմաբերդ, Ալավերդու շրջանի Աքորի, Ստեփանավանի շրջանի Հոբարձի, Ամրակից, Ուռուտ, Սվերդլով գյուղերի, ինչպես նաև Ալավերդու թիվ 28 և 9 միջնակարգ դպրոցների բանավեճի ակումբների անդամները: Ընդհանուր հաշվով մասնակցություն ունեցան 49 աշակերտ և 5 ուսուցիչ:
Ուսանողական բանավեճի հանրապետական մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս եկան երկու թիմ` Գյումրու և Երևանի հավաքական ուսանողական թիմերը և բանավիճեցին «ՀՀ-ում կանայք պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն» թեմայի շուրջ:
Բանավեճում հաղթող ճանաչվեց Գյումրու հավաքական թիմը:
Երևանի հավաքական թիմը զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը: Հաղթողներին շնորհվեցին պատվոգրեր և շքանշաններ: