ՋՀՀ-ն իր հիմնադրումից ի վեր աջակցել է համայնքահեն զարգացման ծրագրերին և գործունեություններին` կիրառելով տարատեսակ մոտեցումներ համայնքների զարգացման հիմնախնդիրների նկատմամբ, աջակցելով համայնքներին և համայնքահեն կազմակերպություններին` դրամաշնորհների և ուղղակի նախաձեռնությունների միջոցով:
2005 թվականին ՋՀՀ-ն մշակեց Համայնքային Համախմբման Նախաձեռնությունների (ՀՀՆ) եզակի մոդելը` նպատակ ունենալով տևական լուծումներ գտնել համայնքներում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին` ներքին ու արտաքին մարդկային ու ֆինանսական ռեսուրսների համախմբման միջոցով: ՀՀՆ մոդելը շարունակում է ընդգծել ՋՀՀ ռազմավարությունները և մեխանիզմները Համայնքահեն Զարգացման Ծրագրերի շրջանակներում:
ՀՀՆ մոդելի շրջանակներում ՋՀՀ-ն պետք է լուծի հետևյալ ռազմավարական խնդիրները` ծրագրի շահառուների կարիքները բավարարելու համար.
- Համախմբել համայնքները և տևական լուծումներ գտնել տեղական համայնքահեն խնդիրներին:
- Ապահովել Համայնքային Ակտիվ Խմբերի (ՀԱԽ) շարունակական գործունեությունը:
- ՀԱԽ-ի և կառավարական մարմինների միջև ուժեղացնել համագործակցության ցանցը բոլոր մակարդակներով:
- Խթանել համայնքներին լուծումներ գտնել տեղական խնդիրներին` օգտագործելով իրենց ներքին և արտաքին ռեսուրսները:
- Համայնքների միջև հեշտացնել համագործակցության ցանցը համայնքային և ազգային մակարդակով:
ՋՀՀ-ն միառժամանակ կհետևի համայնքային զարգացման արդի միջազգային և ազգային լավագույն օրինակներին և կշարունակի համագործակցել միջազգային և տեղական կազմակերպությունների հետ` գործելով Համայնքահեն զարգացման ոլորտում: