- Նպաստել հայ երիտասարդների հոգևոր, մտավոր և սոցիալական զարգացմանը,
- Ամրապնդել քաղաքացիական հասարակությունը` օժանդակելով տեղական ՀԿ-ների և այլ պաշտոնական ու ոչ պաշտոնական նախաձեռնությունների իրականացմանը,
- Թեթևացնել հասարակության ծայրահեղ անապահով և մեկուսացված խմբերի հոգսերը` նյութական և հոգևոր աջակցության ցուցաբերմամբ:
Գործունեության առաջնային ուղղությունները
- Քաղաքացիական հասարակության զարգացում
- Համայնքների զարգացում
- Տնտեսության զարգացում
- Կրթություն
- Առողջապահություն
- Օգնություն և հոգևոր վերելք
Ծրագրերի իրականացման հիմնական մեխանիզմները
Հայաստանում իր առաքելությունն ու նպատակները կյանքի կոչելու համար ՋՀՀ-ն վերոհիշյալ ուղղություններով ծրագրերի իրականացման ընթացքում հետևյալ չորս մեխանիզմներն է կիրառում.
- Սեփական նախաձեռնություններ - ՋՀՀ-ն մշակում և իրագործում է սեփական ծրագրերը:
- Համագործակցություն - ծրագրերի մշակումը, ֆինանսավորումը և իրագործումը ՋՀՀ-ն կատարում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցաբար:
- Փոքր դրամաշնորհներ - մրցութային կարգով ՋՀՀ-ն փոքր դրամաշնորհներ է տրամադրում տեղական ՀԿ-ներին և համայնքներին` իրականացնելու վերջիններիս նախաձեռնած ծրագրերը:
- Վարկերի տրամադրում - ՋՀՀ-ն վարկեր է տրամադրում միկրոֆինանսավորող հաստատություններին և ֆերմերային կոոպերատիվներին: