ՋՀՀ Տնտեսական զարգացման բաժինը կարևորում է այն գործունեությունները և ծրագրերը, որոնք ընդլայնում են անապահով խավի տնտեսական հնարավորությունները` մատուցելով տևական ֆինանսական ծառայություններ:
ՋՀՀ-ն իր առջև դրել է հետևյալ ռազմավարական խնդիրները` ծրագրի շահառուների պահանջները բավարարելու համար.
- Բարձրացնել շահառուների մուտքը միկրովարկային ծառայությունների մեջ:
- Խթանել ինստիտուցիոնալ վարկային ծառայությունները:
- Բարձրացնել փոխառուների կրթական մակարդակը:
ՋՀՀ-ն նաև առաջնահերթությունների շարքին է դասում տնտեսական զարգացման հետևյալ գործունեությունները.
- Աջակցել համապատասխան ոչ-ֆինանսական բիզնեսի զարգացման ծառայություններին, որոնք խթանում են փոքր ձեռնարկատերերի կարողություններն` ուղղված նոր բիզնեսի ստեղծմանն ու կառավարմանը:
- Բարելավել բնակչության խոցելի մասի աշխատունակությունը` մասնագիտական և տեխնիկական դասընթացների միջոցով:
- Օժանդակել հաջողակ մանր ձեռնարկատիրություններին և արդյունաբերություններին, որոնք ունեն հետագա աճի ներուժ և խոցելի խմբերին աշխատանքով ապահովելու հնարավորության: