Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ 2020-2021 ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի և Կոտայքի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:
 
Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.
  • ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
  • նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
  • գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:
Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 50 երկրում` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը սույն ծրագրի շրջանակում ինտեգրել է Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցի ծրագրային մոդելը՝ երիտասարդ ձեռներեցներին երկարատև համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով: 
 
Հետևաբար՝ սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`
 
ՓՈՒԼ 1.  Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:
 
ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:
 
ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:
 
ՓՈՒԼ 4.  Բարձր գնահատված իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:
 
ՓՈՒԼ 5.  Մասնակից երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի) աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:    
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք  զանգահարել ՋՀՀ գրասենյակ 077 54 44 12 հեռախոսահամարով կամ մեր մարզային պատասխանատուներին`
 
Մարզ Լոռի, կոնտակտային անձ՝ Էլեոնորա Մաթևոսյան /ՋՀՀ/
հեռ. 094 87 43 43, [email protected],
Մարզ Գեղարքունիք, կոնտակտային անձ՝ Վարդան Գարեյան /ՋՀՀ/
հեռ. 094 26 07 90, [email protected],
Մարզ Շիրակ, կոնտակտային անձ՝ Լենա Հովհաննիսյան /ՋՀՀ/
հեռ. 077 96 28 63, [email protected],
Մարզ Տավուշ, կոնտակտային անձ՝ Հարություն Ալիխանյան /ՋՀՀ/
հեռ. 077 38 48 38, [email protected],
Մարզ Սյունիք, կոնտակտային անձ՝ Սոնա Ալավերդյան /ՋՀՀ/
հեռ. 077 98 65 00, [email protected],
Մարզ Սյունիք, կոնտակտային անձ՝ Աննա Խաչատրյան /ՋՀՀ/
հեռ. 091 40 38 02, [email protected],
Մարզ Կոտայք, կոնտակտային անձ` Հասմիկ Սևումյան
հեռ. 077 54 44 12, [email protected]
 
Դիմումը կարող եք լրացնել` անցնելով հետևյալ հղմամբ` https://forms.gle/Z3aMygtBkWXtSvNS7: