Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մրցույթի հայտարարություն 2021

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ), ելնելով Վարդենիսի տարածաշրջանի համայնքների զարգացմանն ուղղված իր ռազմավարական նպատակներից, հայտարարում է «Դրամաշնորհային Ծրագրերի Մրցույթ» Վարդենիսի`Նորակերտ, Տորֆավան, Վանևան, Խաչաղբյուր, Գեղաքար, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր, Շողակաթ միավորված համայնք՝ Դրախտիկ, Աղբերք, Շարժա, Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ գյուղական համայնքների համար: 

Սույն մրցույթին,  ի նպաստ իրենց համայնքների և/կամ դպրոցի շահերի, մասնակցելու են հրավիրվում նաև Արեգունի, Արփունք, Խաչաղբյուր, Կախակն, Լճավան, Մաքենիս, Վանևան և Փոքր Մասրիկ գյուղերի միջնակարգ դպրոցները։

Դրամաշնորհային ծրագրերի նպատակը

Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ Վարդենիսի տարածաշրջանի համայնքներին գտնելու կայուն և կենսունակ լուծումներ ներհամայնքային սոցիալ-տնտեսական խնդիրներին` համախմբելով առկա արտաքին և ներքին մարդկային և ‎ֆինանսական ռեսուրսները:

Այդ  լուծումներին հասնելու համար Ծրագիրը ենթադրում է.

  • խթանել փոխվստահության մթնոլորտը համայնքներում, մոբիլիզացնել համայնքների ներքին և արտաքին ռեսուրսները և ուղղել դրանք համայնքային կոնկրետ խնդիրների լուծմանը,
  • օժանդակել տարածաշրջանի զարգացմամբ հետաքրքրված պետական և ոչ պետական հաստատությունների և անհատների ներուժի միավորմանը` ուղղելով այն դեպի համայնքային խնդիրների կոնկրետ լուծումներին կամ այդ խնդիրների լուծմանը ուղղված  արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:

Դրամաշնորհ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ է հետևյալ ուղղվածության ծրագրերին

  • մշակութային և հոգևոր զարգացում,
  • համայնքային առաջնային կարևորության հիմնախնդիրների լուծում,
  • կանանց, երիտասարդների և բնակչության խոցելի խմբերի զարգացում,
  • ենթակառուցվածքների բարենորոգում, համայնքային ծառայությունների որակի բարելավում՝ նորարարական մոտեցումների և լուծումների միջոցով,
  • համայնքի սոցիալական որևէ շերտի/ շերտերի  շահերի պաշտպանություն,
  • բնապահպանական խնդիրներին ուղղված ծրագրեր,
  • այլընտրանքային էներգակիրների կիրառման ծրագրեր:

Սույն մրցույթի շրջանակներում.

հիմնական/միջնակարգ կրթության պայմանների  բարելավմանն ուղղված ծրագրերը չեն համարվում առաջնահերթային, սակայն, դրանց ֆինանսավորումը նույնպես չի բացառվում:

Դրամաշնորհ  ՉԻ  ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ հետևյալ ուղղվածության ծրագրերին.

  • մարդասիրական անմիջական օգնություններ,
  • պարտադիր պետական կրթական (հանրակրթական և բարձրագույն) ծրագրերի/դասընթացների իրականացում,
  • բժշկական զննումներ, անհատական բուժումներ և հիմնական հետազոտական աշխատանքներ,
  • կրթաթոշակներ և անհատական ուսման վարձեր,
  • առևտրային կազմակերպությունների ընթացիկ գործունեության (կամ գործունեությանը ուղղված) աջակցում, ինչպես նաև այդ գործունեություններին նպաստող սարքավորումների ձեռքբերում,
  • գիտական/հետազոտական աշխատանքներ,
  • արտասահմանյան գործուղումների, Հայաստանից դուրս կազմակերպվող զարգացման միջոցառումների, փորձի փոխանակումների մասնակցելու ծախսեր:

Դրամաշնորհի չափը

Յուրաքանչյուր համայնքի/դպրոցի համար նախատեսված դրամաշնորհի առավելագույն չափը 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ է:

Կտրամադրվի 5-ից 7 դրամաշնորհ:

Համայնքային զարգացման «Նախագիծ առաջարկ»` (Ծրագիր) կարող են ներկայացնել

Վերը հիշատակված համայնքների Համայնքային ՏԻՄ-երը, Համայնքային Ակտիվ Խմբերը (ՀԱԽ), կամ Վարդենիսի տարածաշրջանում գործող և գյուղական համայնքների զարգացմամբ հետաքրքրված հասարակական կազմակերպությանները և/կամ հիմնադրամները:

Ներկայացնող Նախագիծ առաջարկը (Ծրագիրը) պետք է բավարարին հետևյալ պայմաններին.   

  • Համայնքային Ակտիվ Խումբը (ՀԱԽ) պետք է ակտիվ համագործակցի համայնքի Տեղական Ինքնակառավարման Մարմինների (համայնքապետարան և ավագանիներ, այսուհետև` ՏԻՄ) հետ հայեցակարգերի մշակման բոլոր փուլերի ընթացքում, ընդհուպ մինչև ամբողջական ծրագրի ներկայացման և իրականացման շրջաններում:

Դպրոցների, կամ այլ համայնքային կառույցների կողմից ներկայացված ծրագրերում նույնպես պետք է արտահայտվի համագործակցությունը ներհամայնքային կառույցների միջև և գյուղի բնակիչների լայն ներգրավումը հայեցակարգերի, ապա նաև ծրագրերի մշակման բոլոր փուլերի ընթացքում։    

  • Համայնքը պետք է ունենա իր նախագիծ առաջարկով՝ Ծրագրով ստեղծվելիք արժեքների պահպանման պլան,
  • Նախագիծ առաջարկը  պետք է ներկայացվի համայնքի ընդհանուր ժողովին և հաստատում ստանա համայնքից և ՏԻՄ-ից, որտեղ և կհաստատվի Ծրագրի ղեկավարի անձը, կամ
  • եթե Նախագիծ առաջարկը դպրոցի նախաձեռնությունն է, ապա այն պետք է նախապես ներկայացված և հաստատված լինի դպրոցի տնօրինության և ուսուցչական խորհրդի ընդհանուր որոշմամբ։ Այդ նույն որոշմամբ պետք է հաստատվի նաև  Ծրագրի ղեկավարի անձը,  
  • Նախագիծ առաջարկը, որը հետագայում կվերածվի Ծրագրի, պետք է  ընտրված լինի  համայնքային մասնակցությամբ և ապահովի ամբողջ համայնքի, կամ նրա մեծամասնության ներդրումները,    
  • Նախագիծ առաջարկի՝ Ծրագրի շուրջ կատարվող գործընթացները պետք է թափանցիկ և հասանելի լինեն համայնքի բնակչության համար,
  • Ներկայացված «Նախագիծ Առաջարկը» պետք է ենթադրի նաև համայնքի կողմից համաներդրման/համաֆինանսավորման բաղադրիչ,
  • Շահառու համայնքը ծրագրի իրականացման համար պետք է ներդրում կատարի (ՏԻՄ հաստատումով) ոչ պակաս, քան  ակնկալվող Դրամաշնորհի գումարի 30%-ի չափով, որի ոչ պակաս քան.
  • 10%-ը պետք է լինի ֆինանսական ներդրում, իսկ մնացած
  • 20 %-ը կարող է լինել բնաիրային և/կամ աշխատուժով:

Ներկայացված  «Նախագիծ առաջարկի»՝ ծրագրի իրականացման  վերջնաժամկետ է սահմանվում  2021թ. մայիսի 30-ը :

 

Նախագիծ-առաջարկների ներկայացման կարգը և հաստատումը

Նախագիծ-առաջարկությունների փաթերները  կընդունվեն են մինչև  2020թ. սեպտեմբերի 20-ը:

Նախագիծ-առաջարկության պետք է ներկայացվի  Ջինիշյան հիշատակի հիմնադրամի գրասենյակ՝ ստորագրված և կնքված կազմակերպության իրավասու ներկայացուցչի կողմից, կամ ուղարկվի [email protected] էլեկտրոնային փոստին: Նախագիծ-առաջարկության էլեկտրոնային տարբերակը կարող է ներկայացվել նաև որևէ էլեկտրոնային կրիչով՝ խտասկավառակ, կամ ֆլեշ քարտ:  

Այս մրցույթի ընթացքում ստացված բոլոր նախագիծ առաջարկները կքննարկվեն և կհաստատվեն ՋՀՀ-ի տարածաշրջանի զարգացմամբ հետաքրքրված այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ստեղծված հանձնախմբի կողմից:

  • Դրամաշնորհի մրցույթին մասնակցելու փաթեթ (հայտարարություն և ուղեցույց) ստանալու համար դիմել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր (երկուշաբթի-ուրբաթ), ժամը 10.00-ից - 17.00-ը, կամ ներբեռնել https://www.jinishian.org/vdi-2020-2021-grant-competition-announcement-eng  կայք էջից: Խորհրդատվություն կարելի է ստանալ ցանկացած աշխատանքային օր՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, կամ հեռախոսի միջոցով: Խորհրդատվության համար դիմել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի  համայնքային զարգացման ծրագրի համակարգող Գևորգ Աբոյանին՝  հետևյալ հասցեով.

 

Ք. Երևան 0009, Աբովյան 34, բն 5

Հեռ. (010) 54 44 17, 54 44 18; 54 28 52;
Բջջ. (077) 54 44 18; 099 54 47 18 
Էլ-փոստ՝ [email protected]