Շահառուների նկարագրությունը. 87 ուղղակի շահառուներ՝ ներառյալ 63 աշակերտներ, 24 ուսուցիչներ և Ճամբարակի համար 4 միջնակարգ դպրոցի անձնակազմը:
Ծրագրի իրականացման վայրը. Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ
Ծրագրի նպատակը. բարձրացնել կրթության մակարդակը Ճամբարակի համար 4 միջնակարգ դպրոցում:
Ծրագրի խնդիրները. 
- Ստեղծել փոխըմբռնման հուշագիր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, Գեղարքունիքի մարզպետարանի և Ճամբարակի համար 4 միջնակարգ դպրոցի միջև՝ դպրոցում բնական գազով ջեռուցման համակարգի ներդրման համար:
- Ծրագրի բյուջեի շրջանակներում գտնել որակավորված շինարարական կազմակերպություն, որը ձեռնամուխ կլինի Ճամբարակի համար 4 միջնակարգ դպրոցում ջեռուցման համակարգի տեղադրմանը:
- Հեշտացնել փորձագետների ընտրությունը, որոնք կվերահսկեն ծրագրի շինարարության և հավաքագրման գործընթացը՝ ապահովելով որակի ամենաբարձր չափանիշները:
- Ապահովել կայուն և անընդհատ ֆինանսական ներդրումների հոսք ՋՀՀ-ի և Գեղաքունիքի մարզպետարանի կողմից՝ հեշտացնելու ծրագրի անխափան իրագործումը:
- Յուրաքանչյուր գործընկեր պետք է ստանձնի պատասխանատվություն վերահսկելու իր ծրագրի բաղադրիչները և պահպանի թափանցիկ հաղորդակցություն՝ առաջընթացն ու արդյունքները բաց քննարկելու համար:
- Համագործակցել ծրագրում ներառված շահառուների հետ՝ դրա սահմանված շրջանակներում:
| Ծրագրի տեսակը | ՋՀՀ նախաձեռնություն | 
| Սկիզբը | 1 հոկտեմբերի 2023 | 
| Ավարտը | 30 մայիսի 2024 | 
| Համակարգող / պատասխանատու | Գևորգ Աբոյան | 
| Իրականացնող | Դպրոցի վարչական կազմ, Գեղարքունիքի մարզի ղեկավարներ | 
| Համագործակցող կազմակերպություն | Վարդան Ստեփանյան – Ճամբարակի համար 4 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարեն Զազյան – Գեղարքունիքի մարզի կրթության վարչության պետ | 
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 3,980,000 ԱՄՆ դոլար 9,550 | 
| Ֆինանսավորում համագործակցող կազմակերպության կողմից | ՀՀ դրամ 17,873,260 ԱՄՆ դոլար 44,683 | 
| Շահառուների թիվը | 87 | 





















































