Խաղացեք ազնիվ

Շահառուների նկարագրությունը. Ծրագիրն ունի 3 մակարդակի շահառուներ` 1. ճամբար հաճախող երեխաները, 2. վերապատրաստման դասընթացի մասնակիցները (ուսանողներ և երեխաների հետ աշխատող ճամբարի աշխատակիցները) և 3. ճամբարները: Ծրագրի շահառուների առավելագույն քանակն է 1,300 ճամբար հաճախող երեխա, ովքեր ուղղակիորեն կկիրառեն "Խաղացեք ազնիվ" ձեռնարկի խաղերը: Կան նաև միջանկյալ շահառուներ` 21 ուսանող և 3 ճամբարի աշխատակից, ովքեր պետք է գործեն որպես մարդու իրավունքներ ուսուցանողներ/ֆասիլիտատորներ 

Ծրագրի իրականացման վայրը. ք. Երևան

Ծրագրի նպատակը. Հայ երեխաների և երիտասարդության շրջանում սերմանել "մարդու իրավունքների մշակույթը"

Ծրագրի խնդիրները.

  1. զարգացնել 21 ուսանողի և 3 ճամբարի աշխատակցի/ղեկավարի` "Խաղացեք ազնիվ" ձեռնարկի միջոցով երեխաների շրջանում ոչ-ֆորմալ մարդու իրավունքներ դասավանդելու ունակությունները,
  2. 6-12 տարեկան երեխաների շրջանում սերմանել մարդու իրավունքների գաղափարական արժեքները և ուսուցանել նոր հմտություններ`զարգացնելով նրանց վերաբերմունքն ու վարքագիծը` խաղերի և ինտերակտիվ գործողությունների ձևով մատուցված մարդու իրավունքների ոչ-ֆորմալ կրթության միջոցով, 
  3. սահմանել ներառման,  անաչառության, մարդու իրավունքների և կոնֆլիկտների հաղթահարման գաղափարական ռազմավարությունները` դրանք ՋՀՀ կողմից իրականացվող ոչ-ֆորմալ կրթական ծրագրերի մեջ ներառելու նպատակով, 
  4. ծրագրից ստացած գիտելիքներով կիսվել ՋՀՀ կողմից իրականացվող այլ ծրագրերի մասնակիցների հետ` հեշտացնելու  մարդու իրավունքների ոչ-ֆորմալ կրթության ռազմավարությունների մշակումը:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը1 մայիսի 2013
Ավարտը30 նոյեմբերի 2013
Համակարգող/պատասխանատուՌուբեն Կրրիկյան, Անահիտ Գալիկյան
Դոնոր կազմակերպությունՔաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստան
Ֆինանսավորում դոնոր կազմակերպության կողմիցՀՀ դրամ 4,181,450 ԱՄՆ դոլար 10,324
Գործընկեր կազմակերպությունԷկվիտաս, Կանադա
Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմիցՀՀ դրամ - ԱՄՆ դոլար -
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 4,996,750 ԱՄՆ դոլար 12,337
Շահառուների թիվը1,324