Շահառուների նկարագրությունը. 10-18 տարեկան 42 երեխա /27 հաշմադամ երեխա և 15 երեխա սոցիալապես անապահով ընտանիքներից/ Ստեփանավան քաղաքից և շրջակա գյուղերից
Ծրագրի իրականացման վայրը. Լոռվա մարզ, գյուղ Գյուլագարակ
Նպատակը. օժանդակել հաշմանդամ և սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների մոտ անկախության ձևավորմանը:
Խնդիրները.
- տրամադրել դասընթացներ 42 դպրոցահասակ երեխայի (27-ը հաշմանդամություն ունեցող, իսկ 15-ը ոչ հաշմանդամ սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաներ) արտակարգ իրավիճակներում առաջին օգնության տրամադրման հմտությունների վերաբերյալ
- հարստացնել երեխաների ներաշխարհը` հոգևոր զրույցների և արվեստի տարբեր ճյուղերի հետ ծանոթացման ճանապարհով
| Ծրագրի տեսակը | Ինքնակամ ներկայացված |
| Սկիզբը | 20 հունիսի, 2010 |
| Ավարտը | 20 օգոստոսի, 2010 |
| Համակարգող/պատասխանատու | Անահիտ Գալիկյան |
| Իրականացնող | Լիարժեք կյանք ԲՀԿ |
| Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 3,845,100 ԱՄՆ դոլար 12,590 |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 1,521,100 ԱՄՆ դոլար 4,167 |
| Շահառուների թիվը | 42 |



















































