ՀՀ մարզերում վերականգնողական բուժման կայունության ապահովում փուլ II

Շահառուների նկարագրությունը. Մոտ 1500 հաշմանդամ երեխա և 24 մարզային բժիշկ ու բուժքույր Վայոց Ձորի, Սյունիքի, Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերից

Իրականացման վայրը. Երևան, Վայոց Ձոր, Սյունիք, Արարատ, Արագածոտն, Կոտայք

Նպատակը. երեխաների մոտ հաշմանդամության վաղ հայտնաբերում և կանխարգելում ՀՀ  թվով 5 մարզում` Վայոց Ձոր, Սյունիք, Արարատ, Արագածոտն և Կոտայք:

Խնդիրները.

1.    Մինչև 2009 թվականի վերջ բարելավել/կատարելագործել մարզային ”հին” վերականգնողական թիմերի բժիշկների և բուժքույրերի հմտությունները` ՀՀ` Վայոց Ձորի, Սյունիքի, Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի անկարողունակ երեխաների կարիքները ավելի մասնագիտորեն հոգալու համար:

2.    Մինչև 2009 թվականի վերջ զարգացնել մարզային բժիշկների և բուժքույրերի հմտությունները և կազմավորել “նոր” վերականգնողական թիմեր` Վայոց Ձորի Վայք քաղաքի, Սյունիքի մարզի Կապան քաղաքի և Արագածոտնի մարզի Թալին քաղաքի երեխաների մոտ հաշմանդամության վաղ հայտնաբերման և կանխարգելման համար:

3.    Մինչև 2009 թվականի վերջ մարզային վերականգնողական թիմերի, Երևանի հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի և Արաբկիր բժշկական կենտրոնի միջև ստեղծել տեղեկատվական ցանց:

     

Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
ՍկիզբըՍեպտեմբերի 1, 2008
ԱվարտըՕգոստոսի 31, 2009
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 7,116,800  ԱՄՆ դոլար 23,334
Շահառուների թիվը1,500


Հաջողված պատմություն ծրագրի շրջանակներում...