Հունիսի 1, 2006
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը համագործակցություն է հաստատել Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությանը խթանելու բնագավառում: Նախաձեռնությունը խթանելու է ոչ պետական և համայնքների զարգացմամբ զբաղվող կազմակերպություններին: Համագործակցությունը նպատակ ունի խթանել դեմոկրատական հաստատությունների ստեղծումը, համայնքների հզորացումը, հասարակական գործերին համայնքների մասնակցությունը և կրթական հաստատությունների հզորացման ու զարգացման միջոցով բարելավել կրթության որակը:
Հեղինակ: ՄԱԿ, N25 թողարկում/հունիս, 2006