«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամն իր առողջապահական ծրագրի շրջանակներում հրատարակել է «Առողջ հղիություն» գիրքը, որի նպատակն է բարելավել հղի կանանց կյանքի որակը, ինչպես նաև երեխայի զարգացման գործընթացը`ապագա մայրերի շրջանում առողջ հղիության վերաբերյալ գիտելիքների բարձրացման միջոցով: Դուք ազատ կարող եք բեռնավորել «Առողջ հղիություն» առողջապահական, կրթական գիրքը, սակայն, գործում են հեղինակային իրավունքների պահպանման կանոններն ու կանոնակարգը: Ըստ մեր հեղինակային իրավունքների կանոնակարգի` այս գիրքը կարելի է օգտագործել միայն հետազոտական կամ անձնական ուսումնասիրության նպատակով: Գրքի օգտագործումն այլ նպատակով պահանջում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի` տվյալ գրքի հեղինակային իրավունքների սեփականատիրոջ թույլտվությունը: