Սուրբ Ծննդյան նվերներ ՀՀ խոցելի մարզերի երեխաների համար 2014

Շահառուների նկարագրությունը. թվով 521երեխա /1-11 տարեկան/ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի 9 հեռավոր գյուղի անապահով ընտանիքներից, 40 երեխա Տիրամայր Հայաստանի Կուսատանից և 860 երեխա Երևանի, ՀՀ այլ մարզերի և Ախալքալաքի անապահով ընտանիքներից 

Ծրագրի իրականացման վայրը. գ. Փոքր Մասրիկ, գ. Տրետուք, գ. Մաքենիս, գ. Նորաբակ, գ. Կութ, գ. Ազատ, գ. Արփունք, գ. Կուտական, գ. Ախպրաձոր /Վարդենիս, Գեղարքունիքի մարզ/, ք. Գյումրի /Շիրակի մարզ/, Ախալքալաք /Վրաստան/ 

Ծրագրի նպատակը. Վարդենիսի տարածաշրջանից և Տիրամայր Հայաստանի Կուսատանից թվով 561 երեխայի /1-11 տարեկան/ և ՀՀ այլ մարզերից և Ախալքալաքից 860 երեխայի պարգևել ուրախ տոնական տրամադրություն

Ծրագրի խնդիրները.

  • ժամանակավորապես բարելավել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի, Տիրամայր Հայաստանի Կուսատանի, Երևանի, ՀՀ այլ մարզերի և Ախալքալաքի անապահով ընտանիքներից թվով 1,421 երեխայի էմոցիոնալ վիճակը` տրամադրելով Սուրբ ծննդյան փաթեթներ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը
Ծրագրի տեսակըԻնքնակամ ներկայացված
Սկիզբը20 դեկտեմբերի 2014
Ավարտը31 դեկտեմբերի 2014
Համակարգող/պատասխանատուԳևորգ Աբոյան
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,418,219 ԱՄՆ դոլար 8,440
Գործընկեր կազմակերպությունՋՀՀ ՀՀԽԿ
Շահառուների թիվը1,421