Շահառուների նկարագրությունը. Վրաստանի հայ մտավորականությունը, հայ երիտասարդությունը և քաղաք Թբիլիսիում ու նրա հարևանությամբ տեղակայված բնակչությունը
Ծրագրի իրականացման վայրը. ք. Թբիլիսի, Վրաստանի հանրապետություն
Ծրագրի նպատակը. աջակցել Թումանյանի Վերնատան շուրջ համախմբված մտավորականների, գրողների, հասարակական գործիչների բեղմնավոր աշխատանքին, բարձրացնել հայերի ազգային ինքնագիտակցությունը Թբիլիսիում և Վրաստանում, խթանել երիտասարդ հայերի հայկական կրթությունը, հայկական ժողովրդական բանահյուսության և ազգագրության հետազոտությունն ու զարգացումը, բանավոր ժողովրդական արվեստի ծաղկումը, հայ-վրացական գրական և մշակութային կապերի ամրապնդումը:
Ծրագրի տեսակը | Ինքնակամ ներկայացված |
Սկիզբը | 21 մարտի 2016 |
Ավարտը | 21 դեկտեմբերի 2016 |
Իրականացնող | Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 17,351,880 ԱՄՆ դոլար 35,412 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 24,500,000 ԱՄՆ դոլար 50,000 |
Շահառուների թիվը | 1,500 |