Ամառային ճամբար 2018-Վիրահայոց թեմ

Շահառուների նկարագրությունը. թվով 150 երեխա (9-14 տարեկան) Ախալքալաքի և շրջակա հայկական գյուղերի խոցելի ընտանիքներից 

Ծրագրի իրականացման վայրը. Ախալքալաք, Վրաստան 

Նպատակը. հարստացնել Ախալքալաքի և շրջակա հայկական գյուղերի խոցելի ընտանիքներից 150 հայ երեխայի (9-14 տարեկան) ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը

Խնդիրները.

  • Թեթևացնել Վրաստանում բնակվող հայ ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ:
  • Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
  • Խթանել երեխաների հոգևոր կյանքը` հոգևոր քննարկումների և այլ կրոնական փորձառությունների միջոցով, ինչպես նաև հնարավորություն ընձեռելով արժևորել իրենց հայկական ինքնությունը և քրիստոնեական հավատքը: 
Ծրագրի տեսակըԻնքնակամ ներկայացված
Սկիղբը1 օգոստոսի 2018
Ավարտը15 օգոատոսի 2018
Համակարգող/պատասխանատուԼիանա Սարգսյան
ԻրականացնողՎիրահայոց թեմ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 2,122,360  ԱՄՆ դոլար 4,376
Շահառուների թիվը150