«Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում կին ձեռներեցների համար» դասընթաց Սոցիալական ձեռներեցության ոլորտի կանանց ներուժի բացահայտում ծրագրի շրջանակներում (U. POWER_ERASMUS+)

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը U. POWER ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում կին ձեռներեցների համար» թեմայով դասընթացին, որը  նախատեսված է կին սոցիալական ձեռներեցների համար։

Դասընթացը բաղկացած է լինելու օնլայն նյութերից և անհատական քոուչինգ սեսիաներից՝ 4 քոուչինգ սեսիա – 7 մոդուլ հետևյալ թեմաներով՝

  1. Սոցիալական ձեռներեցություն և բիզնես էթիկա (AEII);
  2. Եզակի արժեքային առաջարկ, բիզնես մոդել կանվաս և բիզնես պլան (TP);
  3. Ռազմավարական պլանավորում և ժամանակի կառավարում՝ մեթոդներ և գործիքներ (LECSA);
  4. Ֆինանսական կառավարում և մասսայական ֆոնդհայթայթում (Meath);
  5. Մարքեթինգ և առաջխաղացում (JMF);
  6. Փափուկ հմտություններ ձեռներցության համար (QC);
  7. Նեթվորքինգ հմտություններ և հնարավորություններ (NGO NEST).

Առցանց մոդուլները մասնակիցներն անցնելու են ինքնուրույն։

2023 թվականի հունվար ամսից սկսած 7 տարբեր երկրներից ներգրավված գործընկերների կողմից մշակվել է բազմալեզու՝ ներառյալ հայերեն լեզվով առցանց դասընթաց՝ «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում կին ձեռներեցների համար» թեմայով։ Դասընթացի նյութերը մշակվել են բոլոր ներգրավված գործընկեր կազմակերպությունների երկրներում կատարված խորքային հետազոտությունների հիման վրա և հասանելի են լինելու MOOC (Massive Open Online Courses)  https://www.mooc.org/ հարթակում։

Դասընթացը տեղի կունենա 2024 թ-ի հունվար ամսին ։

Դասընթացի լեզուն հայերեն է։

Դասընթացին մասնակցել ցանկացող կին ձեռներեցները դիմումը կարող եք լրացնել` անցնելով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/U2BgzuQ5BorJEhUe7  մինչև 2024 թվականի հունվարի 10-ը։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք  զանգահարել ՋՀՀ գրասենյակ 077 54 44 12 հեռախոսահամարով:

———————

U. POWER ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և իրականացվում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և 6 գործընկեր կազմակերպությունների կողմից (MEATH COMMUNITY RURAL AND SOCIAL DEVELOPMENT PARTNERSHIP LIMITED (Իռլանդիա), NGO NEST Berlin EV (Գերմանիա), Tandem Plus (Ֆրանսիա), Quality Culture (Իտալիա), LATVIJAS ASOCIACIJA EIROPAS KOPIENAS STUDIJAM (Լատվիա), ASOCIACION EDUCATIVA POR LA INTEGRACION YLA IGUALDAD (Իսպանիա)), որոնք միասին աշխատելով խթանում են կանանց շրջանում սոցիալական ձեռներեցությունը։