Բժիշկ վերականգնողաբան

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամ (ՋՀՀ)

ՊԱՇՏՈՆԸ

Բժիշկ վերականգնողաբան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ

Ամբողջ դրույք

ՍԿՍԵԼՈՒ ՕՐԸ/ԺԱՄԱՆԱԿԸ

3 հոկտեմբերի 2022

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Երկարաժամկետ ( 3 ամիս փորձաշրջան)

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

Ք. Սևան, Գեղարքունիքի մարզ, ՀՀ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը փնտրում է մոտիվացված և բծախնդիր թեկնածու, ով կբավարարի սահմանված պահանջները զբաղեցնելու Բժիշկ վերականգնողաբանի պաշտոնը: 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ա) համատեղությամբ իրականացնում է կենտրոնի (ծառայության) ղեկավարի գործառույթներ և ադմինիստրատիվ կառավարում.                                            

բ) իրականացնում է 18-ից բարձր հիվանդների գնահատում, խախտված ֆունկցիայի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, առկա հիվանդության կամ խնդրի ճշգրիտ և ավարտուն պատմության նկարագրություն.

գ) կատարում է հիվանդի մանրակրկիտ ֆիզիկական զննում, կիրառելով՝ համապատասխան մեթոդներ, ստանդարտացված թեստեր, գնահատում է կենտրոնական, պերիֆերիկ նյարդային և հենաշարժական համակարգերը.

դ) իրականացնում է հիվանդի զարգացման գնահատում, հայտնաբերում զարգացման հապաղում(ներ)ը, ախտորոշումը ճշտելու նպատակով ուղեգրում է համապատասխան մասնագետների մոտ, ինչպես նաև օրթեզավորման կամ կորսետավորման կենտրոններ.

ե) առանձնացնում է առավել բարդ խնդիրների ցանկը և համագործակցելով կենտրոնի բազմամասնագիտական թիմի հետ՝ յուրաքանչյուր հիվանդի համար մշակում է անհատական վերականգողական պլան.   

զ) վերահսկում է բուժման/վերականգման գործընթացը, կատարում է վերագնահատում, փաստաթղթավորում է հիվանդի զարգացումը և անհրաժեշտության դեպքում ճշտումներ կատարում վերականգնողական պլանի մեջ.

է) կարգավորում և վերահսկում է հիվանդի այցելությունները նեղ մասնագետների մոտ, անհրաժեշտության դեպքում դիտարկում է կենտրոն հաճախող յուրաքանչյուր հիվանդի հետ մասնագետի անմիջական միջամտությունը/աշխատանքը, կազմում է հիվանդների այցելությունների վերաբերյալ ամսական հաշվետվություններ.

ը) hամագործակցում է սոցիալական հաստատությունների հետ հիվանդի կարիքները ամբողջական գնահատելու համար, անհրաժեշտության դեպքում տրամադրում համապատասխան  ուղեգրեր.

թ) սերտորեն աշխատում է բազմամասնագիտական թիմի հետ, քննարկում է յուրաքանչյուր հիվանդին անհրաժեշտ անհատական մոտեցումները, մասնագետներին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն.

ժ) պատրաստակամ է զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումներին, դասընթացներին:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բարձրագույն բժշկական կրթություն, թերապեվտ, մասնագիտացած վերականգնողաբանություն բժշկություն ոլորտներում

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը/ռեզյումեն/CV-ին  հայերեն կամ անգլերեն տարբերակով ուղարկել [email protected] և [email protected]  էլեկտրոնային hասցեներին՝ subject տողում նշելով "Sevan Rehab Center". Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլ անցած թեկնածուները:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ

30 ապրիլի 2022

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) 1996 թվականից Հայաստանում գործող ոչ առևտրային կազմակերպություն է: Ներկայումս ՋՀՀ գործունեության ռազմավարական ուղղություններն են առողջապահությունը, քաղաքացիական հասարակությունը, կրթությունը, համայնքային և տնտեսական զարգացումը: Ավելի մանրամասն տեղեկության համար այցելեք www.jinishian.org կայքէջ: