20 տարի Հայաստանում

Սույն թվականի սեպտեմբերի 29-ին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) նշեց Հայաստանում իր գործունեության 20-ամյա հոբելյանը: Միջոցառումը տեղի ունեցավ «Հայ Միասնության Խաչ» հասարակական կազմակերպության բացօթյա տարածքում:   

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ «Ջինիշյան» հիշատակի ծրագրի (ՋՀԾ) տնօրենը, ԱՄՆ-ի և Հայաստանի խորհրդատվական կոմիտեների անդամները, հիմնադրամի անձնակազմը և ՋՀՀ գործընկերներն ու շահառուները:

Ողջույնի խոսքով հանդես եկան «Հայ Միասնության Խաչ» ՀԿ-ի տնօրեն Գրիգոր Բաբախանյանը, «Ջինիշյան» հիշատակի ծրագրի Ամերիկայի խորհրդատվական կոմիտեի անդամ Վիկտորիա Գեհրթը, ԱՄՆ-ում «Ջինիշյան» հիշատակի ծրագրի տնօրեն Էլիզա Մինասյանը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը և ՋՀՀ Հայաստանի խորհրդատվական կոմիտեի անդամ Քույր Արուսյակ Սաջոնյանը:

Շնորհակալություն հայտնելով  ներկաներին այդ ուրախալի օրը «Ջինիշյան» հիմնադրամի հետ կիսելու համար` Վիկտորիա Գեհրթը մասնավորապես նշեց. «Նման արդյունքների հասնելը հնարավոր դարձավ առաջինը ձեր բոլորի նման հզոր և հուսալի գործընկերների շնորհիվ, երկրորդը` բազմաթիվ միջազգային կազմակերպությունների աջակցության շնորհիվ, և երրորդը` վստահության և փոխհամագործակցության շնորհիվ:

 
Էլիզա Մինասյանն իր խոսքում նշեց. «Արևմտյան Հայաստանում` Մարաշում ծնված Վարդան Ջինիշյանի կողմից ստեղծված հիմնադրամը գործում է արդեն շուրջ 50 տարի: Վարդան Ջինիշյանն իր գրառումներից մեկում նշում է. «Երջանիկ նվիրառուն նա է, ով տալիս է 50% ժպիտով, քան 100%` դժկամությամբ»: Վարդան Ջինիշյանը նվիրաբերեց իր ունեցվածքի 100%-ը սրտանց և ժպիտով:  1966 թվականից ի վեր չորս սերունդ օգտվեց նրա զարմանահրաշ նվիրատվությունից»:

Միջոցառման հանդիսավոր մասին հաջորդեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի 20-ամյա հոբելյանին նվիրված ծրագրի ներկայացումը և հյուրասիրությունը:

20 տարի Հայաստանում ...