EU4ENVIRONMENT. «ԿԱՆԱՉ ՀԱՄԱՅՆՔ` ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱ» ծրագրի շրջանակում տնկանյութի գնման մրցույթ-հայտարարություն

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը (ATP Charitable Foundation), համագործակցելով «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հետ, Եվրամիությանֆինանսավորմամբ 2021թ մարտի 1-ից մեկնարկել է EU4ENVIRONMENT. «ԿԱՆԱՉ ՀԱՄԱՅՆՔ` ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱ» եռամյա ծրագիրը (NEAR-TS/2020/168333-3/2)։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել տնկանյութի գնում, որի համար կազմակերպվող մրցույթ-հայտարարության մանրամասները կարող եք տեսնել ստորև:
Հայտերի ընդունման ժամկետը՝ 2021թ. հունիսի 11-ից մինչև 2021թ. հուլիսի 11-ը: Կդիտարկվեն միայն լիարժեք դիմումները, որոնք հայտատուին ներկայացվող պարտադիր պայմաններին (տե'ս ստորև) առնչվող փաստաթղթերի հետ միասին պետք է ներառեն նաեւ գնառաջարկն՝ ըստ հաջորդիվ ներկայացված տեխնիկական բնութագրի և գնման ժամանակացույցի, որոնք կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3zo1WZ0