Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներն են թիրախված համայնքների 4,000 նորածին, 200 հաշմանդամ երեխա և 9 վերապատրաստված բժիշկ: Անուղղակի շահառուներն են նորածինների և հաշմանդամ երեխաների ընտանիքները
Իրականացման վայրը. ք. Ալավերդի /Լոռու մարզ/, ք. Եղվարդ /Կոտայքի մարզ/, ք. Վեդի /Արարատի մարզ/, Վայք և Ջերմուկ քաղաքներ /Վայոց Ձորի մարզ/ և ք. Երևան
Ծրագրի նպատակը. ՀՀ Լոռու, Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի մարզերում և ք. Երևանում նվազեցնել կոնքազդրային հոդի հաշմանդամությունն երեխաների շրջանում և բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները
Խնդիրները.
- Մինչև 2016 թվականի ավարտ բարելավել 9 բժշկի գիտելիքները և հմտությունները Զարգացող կոնքազդրային հոդի դիսպլազիա/հոդախախտ հիվանդության կանխարգելման բնագավառում (թիրախված 6 համայնքից),
- Մինչև 2016 թվականի ավարտ բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները` կատարելով 5 արտագնա կլինիկա` ՀՀ 5 թիրախված մարզի հաշմանդամ երեխաներին զննելու նպատակով,
- Մինչև 2016 թվականի ավարտ տեխնիկապես բարելավել թիրախված համայքների 5 ծննդատուն` տրամադրելով երեխաների ուլտրաձայնային զննման համար նախատեսված հատուկ սեղաններ:
| Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
| Սկիզբը | 1 մարտի 2016 |
| Ավարտը | 30 հունիսի 2016 |
| Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
| Դոնոր կազմակերպություն | Երևանում Չեխիայի հանրապետության դեսպանություն |
| Ֆինանսավորում դոնոր կազմակերպության կողմից | ՀՀ դրամ 3,836,000 ԱՄՆ դոլար 7,829 |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 5,393,000 ԱՄՆ դոլար 11,235 |
| Շահառուների թիվը | 4,209 |



















































