Շահառուների նկարագրությունը. 12-18 տարեկան թվով 36 աշակերտ և 19-55 տարեկան թվով 16 ուսանող, շրջանավարտ և ինժեներ Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքից
Ծրագրի իրականացման վայրը. ք. Ստեփանավան, Լոռվա մարզ
Ծրագրի նպատակը. Ստեփանավան քաղաքում և իր հարակից տարածքներում զարգացնել ՏՏ կրթության միջավայր և նախադրյալներ ստեղծելՏՏ ոլորտում զբաղվածության համար
Ծրագրի խնդիրները.
- ստեղծել ինժեներական լաբորատորիա քաղաք Ստեփանավանում և տրամադրել ՏՏ կրթություն տարբեր տարիքի մարդկանց,
- խթանել սովորելու և ստեղծագործելու հանդեպ հետաքրքրությունը տարբեր տարիքի մարդկանց շրջանում, ովքեր ընդունակ և ցանկանում են հաջողությունների հասնել տեխնիկական գիտությունների ոլորտում,
- բարելավել ՏՏ ոլորտի աշխատանքային հնարավորությունները Ստեփանավանում
| Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ | 
| Սկիզբը | 7 հունվարի 2019 | 
| Ավարտը | 8 հոկտեմբերի 2019 | 
| Համակարգող / պատասխանատու | Լիանա Սարգսյան | 
| Իրականացնող | Ինստիգեյթ ուսումնական կենտրոն հիմնադրամ | 
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 3,700,000 ԱՄՆ դոլար 7,629 | 
| Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 1,120,000 ԱՄՆ դոլար 2,309 | 
| Շահառուների թիվը | 52 | 





















































